Karevorinfo  Համացանց  170

«Հայաստան-Ռուսաստան միութենական պայմանագրի մասին թեմա է տարածվում». Հրանտ Տէր-Աբրահամեան

22:54 հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
«Հայաստան-Ռուսաստան միութենական պայմանագրի մասին թեմա է տարածվում». Հրանտ Տէր-Աբրահամեան

Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստան-Ռուսաստան միութենական պայմանագրի մասին թեմա է տարածվում:

Եթե էդ խոսակցությունը պաշտոնական բնույթ ստանա, ապա դա, բացի ամենից, կարևորագույն ու վերջնական ջրբաժանի պետք է վերածվի: Հետևյալ իմաստով.

1. Բոլոր քաղաքական ուժերը, գործիչները, ազդեցություն ու հեղինակություն ունեցող անհատներն ու խմբերը պետք է իրենց աներկբա, միանշանակ, պարզ դիրքորոշումը հայտնեն: Այստեղ չպետք է լինի ոչ մի միլիմետր, կներեք արտահայտությունս՝ «կռուտիտի» շանս: Կողմ, կամ դեմ, այո կամ ոչ: Ու ոչ մի արդարացում չի անցնելու, պետք է վերջապես հստակեցվի՝ ո՛վ է Հայաստանի անկախության կոմղից, իսկ ով ո՛չ: Ճիշտ է, շատերի համար դա այսպես թե այնպես պարզ է. պատերազմն ամեն բան ցույց տվեց: Բայց այժմ հարցն այնպես է դրվելու, որ չեն կարողանալու լղոզել, և ոչ մի ուժ, անհատ, գործիչ, խումբ կողմ լինելու դեպքում չպետք է ունենա ներման շանս, հանդուրժվելու շանս:

2. Մյուս կողմից՝ բոլոր այն ուժերը, անհատները, խմբերը, որոնք պետք է դեմ լինեն այս գաղափարին, պետք է ի վիճակի լինեն ցույց տալ, որ ոչ միայն խոսքով, այլև գործով, եռանդով պատրաստ են իրենց դիրքորոշումը պնդել՝ համախմբվելով, գործնական մոտեցմամբ, կազմակերպչական ջանքով՝ ամեն մեկն իր չափով:

Կոնկրետ ինձ համար: Ցանկացած մեկը, ով այս հարցում կլինի կողմ, դեմ ըլլալով կողմ, արդարացումներով կողմ, վերապահումներով կողմ, նվնվոցով կողմ, «ռեալիզմով» կողմ և այլն, քաղաքական թշնամի է:

Ճշտեմ: Մարդկային առումով թշնամություն անել չգիտեմ ու թշնամի, փառք Վահագնի, չունեմ: Մարդկային թշնամությունն իմը չէ: Այնպես որ, խոսքը հենց քաղաքական իմաստով թշնամության մասին է:

Դա նշանակում է, որ անկախ մարդկային հարաբերություններից, քաղաքական իմաստով ցանկացած «կողմի» հանդեպ լինելու եմ իմ չափով անխնա, մինչև վերջ հարվածող, քաղաքական գերեզման հասցնող: Բոլոր արգելակները, խնայողական ռեժիմները, որ հիմա աշխատում են մոտս, չնայած ամեն ինչի, անջատվելու են:

Բայց խնդիրը ես չեմ:

Բոլորս պետք է այդ անխնա ռեժիմը միացնենք, ու երբեք չմոռանանք, չներենք, մատների արանքով չնայենք որևէ մեկին, ով այս հարցում կողմ կարտահայտվի»: