Karevorinfo  Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում  174

«Շաքարավազի շուկայում առկա չէ պակասուրդ». ՄՊՀ խոսնակ

22:00 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
«Շաքարավազի շուկայում առկա չէ պակասուրդ». ՄՊՀ խոսնակ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է նաև շաքարավազի ոլորտում հնարավոր պակասուրդի հարցը և հայտնում է, որ շաքարավազի շուկայում առկա չէ պակասուրդ: Հայտնում ենք, որ բնականոն հունով ընթանում է ներմուծման գործընթացը և արդեն իսկ ներմուծվել են շաքարավազի նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք:
     Նաև տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի աշխատակազմը կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել:
     Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին»: