Karevorinfo  Համացանց  255

«Սմբատն է էս պատմության մեջ միակ անարդար տուժողը». Վահագն Ավագյան

21:06 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
«Սմբատն է էս պատմության մեջ միակ անարդար տուժողը». Վահագն Ավագյան

Ազգային-ժողովրդավարական բևեռի մասնակից Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էն աղետալի իրադարձությունների շարքը, որ պատուհասել է հայ ժողովրդին, զարմանալի զուգադիպությամբ երկար տարիներ իրենց մաշկի վրա զգացել են մի քանի տասնյակ նվիրյալներ ու նրանց մի քանի հարյուր հարազատները, բարեկամները, ընկերները։
     «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը՝ Արցախի հանձնումը կանխելու համար ավարտվեց Արթուր Սարգսյանի և Արայիկ Խանդոյանի մահվամբ, տասնյակ «Սասնա Ծռեր»-ից վիրավորումների, խափանման միջոցի փոփոխությամբ շաբաթը մեկ անգամ երկու-երեք հոգանոց խմբերով ժամանակավոր ազատություն ստանալով, ահաբեկչության մեղադրանքների, հրեշացման մեծ արշավների, տարիներով բանտարկումների և երկարամյա դատավճիռների։
     Անկեղծ կլինեմ ձեր հետ, սիրելի ընթերցողներ, հաճախ եմ մտածել մինչ պատերազմյան շրջանում, որ բավական է մի քանի հարյուր մարդ իրենց ուսերին տանեն մի քանի անգիտակից միլիոնի անվտանգության ու կյանքի համար անհրաժեշտ զոհողությունները։
     Եկավ սեպտեմբերի 27-ը...
     Արցախի հանձնման կանխման համար հազարավոր զոհեր, հարյուրավոր գերիներ, տասնյակ հազարավոր վիրավորներ, բանտարկումներ, դատավճիռներ, հանձնված Արցախ, անվտանգային համակարգի ոչնչացում, գերիների փոքր խմբերով ազատություն, տասնյակ հազարավոր դժբախտացած ընտանիքներ, նրանց հարազատներ, բարեկամներ, ընկերներ...
     Մեր հասարակության սրբապիղծ լինելու գինն է, վճարում է ու էլի է վճարելու...
     Սմբատն է էս պատմության մեջ միակ անարդար տուժողը։
     Ախր ես գիտեմ, որ անգամ հիմա է մտածում, որ «հայ ժողովուրդ» ասածի մատը փուշ չմտնի...
     Հ.Գ. Իմիջիայլոց, Ադրբեջանի դատախազությունը ավելի քիչ տարների մեղադրանք է առաջադրում հայ գերիներին Արցախը պաշտպանելու համար, քան՝ Հայաստանի դատախազությունը «Սասնա Ծռեր»-ի համար է պահանջել»: