Karevorinfo  Համացանց  298

«Մի՞թե պարեկային ծառայության մեքենաների դիզայնն էդքան վատն է, որ դառնա համազգային քննարկման հարց». Հակոբ Բադալյան

01:06 հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
«Մի՞թե պարեկային ծառայության մեքենաների դիզայնն էդքան վատն է, որ դառնա համազգային քննարկման հարց». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաթեթավորումն, իհարկե, շատ կարևոր է, ընդ որում՝ ոչ միայն աչքի հաճելիության կամ գրավչության տեսանկյունից: Ի վերջո կան մասնագիտական հմտություններ, երբ փաթեթավորման միջոցով հնարավոր է ընկալման առումով հասնել ընդհուպ հոգեբանական ազդեցության, ներգործության: Հասկանալի է, ինչ-որ «հոգեխանգարմունքի» կամ «մոգության» մասին չեմ խոսում:
     Բայց մի՞թե պարեկային ծառայության մեքենաների դիզայնն էդքան վատն է, որ դառնա համազգային քննարկման հարց: Վստահ եղեք, ձեր ասած թոփ մասնագետների դիզայնն էլ ֆեյսբուքում գտնելու էր քննադատության իր մեծ բաժինը:
     Էնպես որ, կենտրոնանանք բովանդակության վրա և հուսանք, որ մոտ 700 պարեկները տարբերվում են ու տարբերվելու են ոչ թե միայն համազգեստով ու անվանումով, այլ մտածողությամբ և արժեհամակարգով՝ սկսած ուղղակի փողոցում քայլելու և վարվելու ոճից՝ չներգրավվելով տնավարի շփման դաշտ, մինչև մասնագիտական հմտությունները, ընդհուպ՝ հոգեբանության մակարդակում. հարկ եղած դեպքում՝ չափից դուրս խիստ եւ կոշտ, հարկ եղած դեպքում՝ հուզելու աստիճան հոգատար:
     Բարի, անփորձանք և հանրօգուտ պարեկություն»: