Karevorinfo  Համացանց  477

«Սարգսյանը թափանցիկ կերպով կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել նոյեմբերի 9-ի հայտարարությունը»․ Հ․ Բադալյան

17:54 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
«Սարգսյանը թափանցիկ կերպով կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել նոյեմբերի 9-ի հայտարարությունը»․ Հ․ Բադալյան

աղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը հոդված է հրապարակել կազանյան գործընթացի մասին՝ հոդվածը տրամադրելով ռուսական «Սպուտնիկ» գործակալությանը: Հոդվածում ուշադրության արժանի երկու էական հանգամանք:
     Նախ, Սերժ Սարգսյանն անուղղակի խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանից ժառանգություն է ստացել բանակցային գործընթաց, որտեղ չկա Արցախի կարգավիճակի հարց, այլ ընդամենն ինչ-որ ոչ պարտադիր իրավական ուժ ունեցող «պլեբեսցիտ»: Սարգսյանը նշում է, որ իրեն հաջողվել է կարգավիճակի հարցը բերել իրավական ուժ ունեցող հանրաքվեի արձանագրման դաշտ:
     Եվ մյուս հանգամանքը, նրա կոչն է միջազգային հանրությանը՝ չճանաչել պատերազմի արդյունքը: Ինչ է նշանակում պատերազմի արդյունք: Դա, ըստ էության, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է՝ ՌԴ հովանու ներքո եռակողմ ձևաչափով, և դրա հանդեպ գերակա ռուս-թուրքական ձևաչափը: Պատերազմի արդյունքը դա է, ոչ թե զուտ նոր ստատուս-քվոյի աշխարհագրական սահմանները: Փաստորեն, Սերժ Սարգսյանն իր հոդվածում միանգամայն թափանցիկ կերպով կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու ռեգիոնալ կառավարման ռուս-թուրքական ձևաչափը:
     Եվ առավել հետաքրքիր է, երբ այդ հոդվածը սփռվում է «Սպուտնիկ»-ով: Պատվաստանյութը նկատի չունեմ, այլ՝ գործակալությունը»: