Karevorinfo  Համացանց  135

«Պետք է շտապենք, այլապես Թուրքիան ու Ադրբեջանը կանեն»․ Հարություն Մնացականյան

12:24 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
«Պետք է շտապենք, այլապես Թուրքիան ու Ադրբեջանը կանեն»․ Հարություն Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի երկու հուշում մեր առողջապահության նախարարությանը, տուրիզմի կոմիտեին և առհասարակ պետական համապատասխան մարմիններին։
     Քանի որ Իրանում Covid-ի դեմ պատվաստանյութը շատ թանկ է և դժվար ձեռքբերովի, դրան գումարած Իրանում չկան այն պատվաստանյութերը, որոնցով պատվաստվելու դեպքում հնարավոր կլինի ստանալ վիզա դեպի Եվրոպա, Իրանից մեծ հոսք է նկատվում ՀՀ` հիմնականում պատվաստվելու համար։ Հոսքը հիմնականում տեղի է ունենում թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով։ Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրեն օդային ճանապարհով եկածները, քանի որ իրենք այն միջին և բարձր խավն են, ովքեր կոնկրետ եվրոպական պատվաստանյութերի համար են եկել։ Ամեն ինչ պետք է արվի, այս տուրիստներին բարձր մակարդակով սերվիս ապահովելու համար, նույնիսկ կարելի է անվճար տուրեր անել, քանի որ իրենք շատ են ծախսելու մեր երկրում` թանկ հյուրանոցներից ու ռեստորաններից օգտվելով։ Նաև տուրեր գինու և կոնյակի գործարաններ, քանի որ իրենց համար շատ հետաքրքիր է այդ ոլորտը։ Ինչ վերաբերում է ցամաքայինով եկողներին՝ պետք է Մեղրիում պատվաստանյութերի քանակը խիստ կրճատել, պատվաստել միայն վարորդներին և պատվաստման գործընթացները կազմակերպել կուրորտային քաղաքներում, որ ստիպված մտնեն քաղաքներ և երկրում տուրիզմի աճին զարկ տան։
     Պարսիկներն արդեն հումորային վիդեոներ են հանում, թե ոնց են գնում ՀՀ պատվաստանյութի հետևից։ Հաջորդ ամենակարևոր քայլը. շտապ թռիչքուղիներ բացել դեպի Թեհրան֊Գյումրի, Թավրիզ֊Գյումրի, որի շնորհիվ Գյումրին էլ կսկսի շնչել։ Մենք պետք է շտապենք, այլապես Թուրքիան ու Ադրբեջանը շատ շուտով կանեն այն, ինչ ես ասում էի։
     Ասածս ցանկացած կետի համար պատասխանատու եմ»։