Karevorinfo  Իրադարձություններ  222

Պատերազմի հետևանքով վնաս կրած արցախցիների փոխհատուցման գումարները կավելանան

23:00 երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
Պատերազմի հետևանքով վնաս կրած արցախցիների փոխհատուցման գումարները կավելանան

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վնասներ կրած արցախցիներին տրվող գումարների չափն էականորեն կբարձրանա։ Արցախի նախագահ Արայի Հարությունյանը նման հանձնարարական է տվել այսօր՝ ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հրավիրված խորհրդակցության առանցքում ռազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումներն էին։

«Նախագահը նշել է, որ չնայած ստեղծված իրավիճակում կարիքների գնահատումը բարդ և ծավալուն գործընթաց է, ԱՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ջանքեր գործադրեն ծրագիրն իրականացնելու հավասարության, արդարության և ընդհանրության սկզբունքների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
     Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ծրագրի հետ առնչվող մի շարք այլ հարցեր։ Նպատակը ծրագրի շրջանակների ընլայնումն ու պայմանների բարելավումն են։