Karevorinfo  Համացանց  410

«Շուշի ու Հադրութ գոռալով՝ դարձել են խորհրդարանական ընդդիմություն». Գևորգ Գորգիսյան

16:26 երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
«Շուշի ու Հադրութ գոռալով՝ դարձել են խորհրդարանական ընդդիմություն». Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով եմ նայում՝ ինչպես է երբեմնի Նժդեհյան գաղափարախոսության հիմքով ստեղծված կուսակցությունը վերածվել դասական «մուտիլովչիկների» հավաքածուի։

Մարդիկ տարիներ շարունակ Արցախ գոռալով իշխանության են եղել ու իրենց ամեն մի սրիկայություն արդարացրել են Արցախով՝ այդպես էլ չշենացնելով Արցախը։ Հիմա էլ, Շուշի ու Հադրութ գոռալով դարձել են խորհրդարանական ընդդիմություն, բայց չեն հասկացել, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի ընդդիմություն ու շարունակում են կռիվ տալ «Լուսավոր Հայաստանի» դեմ։

Արմատական ընդդիմություն դառնալու խոստումներ տվողները լուծեցին մի քանի հոգու անձեռնմխելիության հարց ու վախենում են որևէ կերպ անդրադառնալ Փաշինյանին կամ նրա վարած քաղաքականությանը։

Այսօր ՀՀԿ-ն հանկարծ հիշել է, որ երկրին պետք են Գյուղատնտեսության, Մշակույթի և Սփյուռքի նախարարություններ։

Իսկ երբ «Լուսավոր Հայաստանը» 2019թ․ մարտ ամսին կռիվ էր տալիս՝ պահպանելու գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները և առաջարկում էր ունենալ փոխվարչապետ՝ Սփյուռքի հետ կապերի և հայրենադարձության հարցերով, ՀՀԿ-ում գերեզմանային լռություն էր (թերևս միայն ՀՅԴ-ն արձագանքեց մեր այս առաջարկին)։

Նշեմ նաև, որ ՀՀ Սահմանադրության և կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նշված էր ԼՀԿ նախընտրական բուկլետում՝ առաջին կետով։

Պարզվում է նաև, որ իրենց փորձառու քաղաքական գործիչ համարողները չեն տարբերում կուսակցության քաղաքական ծրագիրը նախընտրական ծրագրից կամ չեն ուզում տարբերել. իրականում նրանք պարզապես փորձառու մաիպուլյատորներ են։

Հ․Գ․ Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը երբեք այսքան սնանկ չէր եղել»։