Karevorinfo  Իրադարձություններ  189

ՀՅԴ-ն հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին. Գերագույն ժողովի հայտարարությունը

13:12 երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
ՀՅԴ-ն հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին. Գերագույն ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունը. «ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, տեղի ունեցած ընտրական և հետընտական գործընթացները, երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը

արձանագրում է, որ՝

- Խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը։

- Երկիրը պարտության հասցրած իշխանությունը, հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում զանգվածաբար գործի դնելով վարչական, ֆինանսական լծակները, կեղծիքները, հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկացնելու բոլոր անթույլատրելի մեթոդները, կարողացավ վերարտադրվել, ինչը լրջագույն մարտահրավեր է մեր ազգային անվտանգության և պետականության համար։

- ԱԺ արտահերթ ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գործընկերների հետ ձևավորեց «Հայաստան» դաշինքը, իր բազմահազար նվիրյալ շարքերով վճռական մասնակցություն ունեցավ ընտրապայքարին, իսկ «Հայաստան» դաշինքը դարձավ այս իշխանությունների իրական և գլխավոր այլընտրանքը։

- Հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձազերծման, Արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների և հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը։

- Վտանգավոր չափերի են հասնում արտագաղթի ծավալները, ինչն ուղղակի հարված է մեր պետականությանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է՝

- Հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները։

- Հիմք ընդունելով «Հայաստան» դաշինքի համագործակցության Հռչակագիրը, կարևորելով և գնահատելով Դաշինքի ձևավորումը ու շարունակվող սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ հարգանքի և վստահության հենքով շարունակելու է գործընկերությունը համատեղ ուժերով ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ։
     - Հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին։
     - Վճռականորեն հակազդելու է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը վտանգող գործընթացներին, ՀՀ զինված ուժերի կազմաքանդմանն ուղղված և ազգային-հոգևոր հաստատությունների, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող՝ օրվա իշխանությունների քողարկված և բացահայտ քայլերին ու գործողություններին։

- Գործադրելու է բոլոր ջանքերը հանրային համախմբվածության ամրապնդման, ապազգային, հակապետական դրսևորումների դեմ ազգային դիմադրական ցանցային շարժում ձևավորելու ուղղությամբ։

- Մշտապես ուշադրության ներքո է պահելու մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, սոցիալական խնդիրների լուծման հարցերը։

- Ընդդիմանալու է Հայաստանի և Սփյուռքի միջև խզում առաջացնելու և պառակտում սերմանելու, կայացած ավանդական կառույցների դերակատարության նսեմացման փորձերին։

ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, Հայոց բանակը, մեր ժողովրդի ապագան վտանգի մեջ են։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ մեր հայրենակիցներին՝ շարունակել վճռական պայքարը՝ օր առաջ հայրենադավ իշխանություններին հեռացնելու և ուժեղ Հայաստան կառուցելու համար»։