Karevorinfo  Համացանց  218

«ԿԳՄՍ-ից պետք է անհապաղ առանձնացնել մշակույթը». Սրբուհի Գրիգորյան

11:36 երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
«ԿԳՄՍ-ից պետք է անհապաղ առանձնացնել մշակույթը». Սրբուհի Գրիգորյան

ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորը խոսում են Գյուղատնտեսության նախարարության անհրաժեշտության մասին։ Այո՛, ուտելիք է ստեղծում գյուղատնտեսությունը, և եթե ամեն ինչ ճիշտ արվի, առաջընթաց կլինի ոլորտում։

Բայց միայն հացիվ ապրելը ճի՞շտ է արդյոք։

Պետք է անհապաղ ԿԳՄՍ-ից առանձնացնել մշակույթը....

Մշակույթի ոլորտում անթիվ գործ կա անելու։ Լուրջ քաղաքականություն է պետք ոչ միայն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային հուշարձանների հնարավորինս պահպանման, ապա աշխարհին անընդհատ մեր մշակութային պատմությունը մատուցելու գործում։

Որքան հին է ժողովուրդը, այնքան հզոր պիտի լինի նրա մշակույթի ոլորտի քաղաքականությամբ զբաղվող մարմինը։ Մենք տարիներ շարունակ պարտվել ենք բազմաթիվ ոլորտներում։ Ու ահա արդյունքը։ Հապաղելու իրավունք այլևս չունենք։ Պարտվում ենք ժամանակի կորստի ամեն միավորի ու հյուլեի հետ։

Մենք իրավունք չունենք ուղտի ականջում քնած մնալու այլևս, ու մշակույթը լոկ միջոցառում-հանդեսների հարթության մեջ տեսնելու։

Լուրջ, շա՜տ լուրջ աշխատանք կա անելու։

Աստվածաշնչում է բանալին հավերժության. ի սկզբանե է բանը... Խոսքը...

Այո՛, ՄԵԶ ԽՈՍՈՒՆ ԳՈՐԾ Է ՊԵՏՔ...»: