Karevorinfo  Համացանց  125

«Պետք է խիզախություն ունենանք մեկնարկել Թուրքիայի հետ խոսելու գործընթաց». Արման Բաբաջանյան

09:54 երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
«Պետք է խիզախություն ունենանք մեկնարկել Թուրքիայի հետ խոսելու գործընթաց». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների «թիրախը» ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը կամ հարաբերություններն են, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը և հարաբերությունները, կամ դրանց չգոյությունը, որն էլ Մոսկվան համարում է իր ազդեցության ուղղությունը կամ սահմանը հարավային ուղղությամբ։
     Տաջիկա-աֆղանական սահմանի շուրջ լարումները վերլուծելիս պետք է ելնել այս կարևոր իրողությունից՝ Տաջիկստանի և Աֆղանստանի հետ սահմանը ռուսական ազդեցության սահմանն է Կենտրոնական Ասիայում, որի հավասարազորը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանն է, ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կամ սահմանը։
     ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հիմքը Հայաստանի և Թուրքիայի միջև չկարգավորված հարաբերություններն են։ Շատ ողջունելի է մեզանում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները, բայց հիշենք՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը կարող է վիճարկվել և այնուհետև անդամակցության հարց, նպատակահարմարության հարցը գալ օրակարգ այն պահին, այն ժամանակ, երբ Հայաստանը հասկանա, որ իր սուբյեկտայնությունն և անկախությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մեջ չէ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի ու Իրանի հետ գործընկերային և բարեկամական հարաբերություններ հաստատելու մեջ չէ, նույնիսկ Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու մեջ չէ, այլ Թուրքիայի հետ խոսելու ընդունակության։
     Խոսել, ընդամենը խոսել, ոչ թե բարեկամանալ, ոչ թե հարաբերություններ հաստատել կամ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնել, այլ խոսել թշնամի Թուրքիայի հետ։
     Եթե պատրաստ ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը դնել սեղանին, ուրեմն պետք է այդքան խիզախություն ունենանք մեկնարկել Թուրքիայի հետ խոսելու գործընթաց։ Սա է հարցերի հարցը։
     Մեր անվտանգության հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները գալիս են Թուրքիայից։ Մինչև երկխոսության և դիվանագիտական փակ կամ բաց խողովակներով չկսկսենք խոսել, երկխոսել Թուրքիայի հետ և հիմնահատակ չչեզոքացնենք Թուրքիայից եկող սպառնալիքը, չենք կարող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցի նպատակահարմարության հարցը վիճարկել։
     Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը, մակարդակն է Հայաստանի քվազիանկախության պատճառը։ Ընդունակ կլինե՞նք Ռուսաստանի ճնշումներն ու Հայաստանում 5-րդ շարասյան ոռնոցը շրջանցել և սկսել խոսել, ընդամենը խոսել Թուրքիայի հետ, ուրեմն հեռանկարում անկախության շանս կունենանք, նաև ցանկացած միջազգային որևէ կառույցին, ռազմաքաղաքական դաշինքին և կազմակերպությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը քննարկել։
     ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության որևէ հարց քննարկելու այլ տարբերակ, այլ ճանապարհ չկա, համենայնդեպս ես այլ ուղի չեմ տեսնում։ Մնացած բոլոր տարբերակները, նաև նրանք, որ հիմա բոլորը քննարկում, վերլուծում են Հայաստանի հարավային սահմանների շուրջ Զասի վերջին հայտարարությունից հետո, անհեռանկարային են և անապագա»: