Karevorinfo  Թերթերի տեսություն  615

Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդում. «Հրապարակ»

09:12 երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդում։ Մի կողմից՝ Միքայել Մինասյանի բացահայտումից հետո, թե Միրզոյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ, ինչը վերջինս ևս հաստատեց, ԱԱԾ գործակալին ԱԺ նախագահ կարգելն անընդունելի քայլ կլիներ։ Մյուս կողմից՝ Միրզոյանն իրեն պասիվ ու չեզոք է պահել և փաշինյանական «դուդուկի տակ» լավ չի «պարել»։ Ասենք, նրան կրծքով այնպես չի պաշտպանել, ինչպես Ալեն Սիմոնյանը։ Բայց նա 3 տարի երկրի երկրորդ դեմքն է եղել, ու չեն կարող հենց այնպես «թոշակի» ուղարկել, ուստի պետք է համարժեք պաշտոն առաջարկեն։

Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ նրան համոզում են, որ ստանձնի ԱԳ նախարարի պաշտոնը, որտեղ հարմար թեկնածու չեն գտնում, սակայն նա հրաժարվում է»:

Մանրամասները՝ թերթի համարում: