Karevorinfo  Թերթերի տեսություն  176

Հայկ Մարությանը դիմումը վաղուց էր գրել. «Ժողովուրդ»

09:06 երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
Հայկ Մարությանը դիմումը վաղուց էր գրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Մարության-ՔՊ հարաբերություններից։ «Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել դեռ հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններից առաջ։

Մարությանը այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ վերջնականապես հաստատվել է, որ հունիսի 20-ին ընտրություններ են լինելու։ Նա այդ ժամանակ անձամբ է գնացել կուսակցության գրասենյակ և հրաժարվել կուսակցության անդամությունից, որն է՛լ ավելի է բորբոքել իրավիճակը։
     Այսինքն՝ այդ դիմումը դեռ ընտրություններից առաջ է գրվել, սակայն միայն այս պահին հրապարակային դարձավ տեղեկությունը։ Իշխանություններն ամեն կերպ ձգտում էին ընտրություններից առաջ ցույց տալ, թե Հայկ Մարությանի հետ տարաձայնություն չկա։

Դա է պատճառը, որ վարչապետի արդեն նախկին խորհրդական, ներկայումս աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Մարությանից դժգոհեց ընտրություններից հետո։
     Այս ամենի արդյունքում իշխանությունը որոշել է վերընտրվելուց հետո ազատվել Հայկ Մարությանից, սակայն դեռ չի հաջողվում»։

Մանրամասները՝ թերթի համարում: