Karevorinfo  Համացանց  243

«Վերջապես ինչո՞վ են իրենց գոյությունը պաշտպանում «ընդդիմադիրների» ընտանիքները». Վահե Տեր-Մինասյան

22:42 երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
«Վերջապես ինչո՞վ են իրենց գոյությունը պաշտպանում «ընդդիմադիրների» ընտանիքները». Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին տարիներին և հատկապես ամիսներին փողոցից փողոց շարժվող «ընդդիմադիրներին» հետևելիս անընդհատ ինձ բռնացնում էի այն հարցի վրա, թե վերջապես ինչո՞վ են իրենց գոյությունը պաշտպանում սրանց ընտանիքները։ Ախր այս «նվիրյալները» տարիներով բան ու գործները թողած պայքարում են հայրենիքի բարեկեցության համար։
     Ամեն ինչ շատ ավելի պարզ դարձավ, երբ ընտրություններին մասնակցելու պատրվակով այս «գործիչները» սկսեցին հայտարարգրել իրենց ունեցվածքը։ Պարզվեց, որ ճնշող մեծամասնությունը քաղաքական պայքարի փոքրիկ ընդմիջումներին հաջողացրել է հիմնել մի շարք բիզնեսներ, ձեռք բերել անթիվ անհամար անշարժ ու շարժական գույք՝ միաժամանակ ստանալով թագավորական նվիրատվություններ: Ենթադրում եմ, որ այս ազնվագույն մարդկանց պետք է, որ հիմնական աջակցություն ցուցաբերած լինեն դեռ Հռոմեական կայսրության օրոք բիզնեսով զբաղված զոքանչներն ու թոնիրի մեջ մի քանի կիլոգրամ պահած գյուղի բարեկամները:
     Բայց, իհարկե, ուրիշի փողերը հաշվելն ու նախանձելը լավ չի. գնամ իմ բժշկությամբ զբաղվեմ՝ կարող ա ես էլ հարստանամ:
     Հ.Գ. Հա, ես մինչև հիմա հավատում եմ Ձմեռ Պապիկին....»: