Karevorinfo  Համացանց  213

«Սահմանադրությունից խոսում են մարդիկ, ովքեր համարում են, որ դրա մշակմանը հանրությունը չպիտի մասնակցի». Իոաննիսյան

21:06 երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
«Սահմանադրությունից խոսում են մարդիկ, ովքեր համարում են, որ դրա մշակմանը հանրությունը չպիտի մասնակցի». Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրությունից, ժողովրդավարությունից ու պետական կառավարման կարգից խոսում են մարդիկ (պաշտոնյաներ), որոնք որևէ գլուխ չեն հանում այդ հարցերից:
     Ժողովրդավարությունից խոսում են որոշ մարդիկ, ովքեր համարում են, որ ժողովուրդը միմիայն 5 տարին մեկ պետք է մասնակցի պետական կառավարմանը: Որևէ պատկերացում չունեն հանրային քաղաքականության ներառականության ու թափանցիկության մասին:
     Պետական կառավարման համակարգից խոսողների զգալի մասն էլ երևի անգամ չգիտեն, թե ինչով են տարբերվում խորհրդարանական ու կիսանախագահական համակարգերը: Էլ չասեմ, որ որևէ աշխատություն չեն կարդացել դրանց թույլ ու ուժեղ կողմերի մասին:
     Սահմանադրությունից խոսում են մարդիկ, ովքեր սրտանց համարում են, որ սահմանադրության մշակմանը հանրությունը չպիտի մասնակցի, ընդորում՝ այդ մարդիկ ներկայացնում են «հակաէլիտիստական» քաղաքական ուժ:
     Մարդիկ, ովքեր տարրական բաներ չեն հասկանում, բայց կիսապատահաբար հայտնվել են բարձր պաշտոնների, իրենք իրենց համոզել են, որ կարող են պետության «դիզայն» անել. Էպիկն այն է, որ երբ գործը հերթական անգամ տապալում են, գալիս են տարօրինակ եզրահանգումների. օրինակ՝ «կոռուպցիան պետք չէր տենց արագ քանդել», «կրթությունը խանգարում է դեմոգրաֆիային» և այլն»: