Karevorinfo  Իրադարձություններ  482

Հայտնի է՝ ով կփոխարինի գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին

20:36 երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Հայտնի է՝ ով կփոխարինի գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն` 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին արդեն իսկ փոխարինող են գտել։ 168.am-ը գրում է, որ նրան կփոխարինի Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 11-րդ համար Արթուր Ղազինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը չեն երկարաձգում, և նա զորացրվում է։

Գեղամ Մարտիրոսյանը, ըստ 168.am-ի, պատերազմի օրերին եղել է Քարվաճառում, զորամաս ղեկավարել, ավելի ուշ արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Վերջերս նա Ջերմուկի հատվածում տեղակայված դիրքեր այցելած լրագրողական խմբի հետ զրույցում ասել էր. «Մենք՝ զինվորականներս, մեր խնդիրը համարում ենք կատարված կամ չկատարված՝ ելնելով մեզ առաջադրված մարտական խնդրի կատարման արդյունքից: Իսկ թե ինչ է տեղի ունեցել քաղաքական որոշման արդյունքում, թող ասեն քաղաքական որոշում կայացնողները և քաղաքագետները: Ես կասեմ՝ նշված ուղղությամբ հաղթել է իմ զինվորը, միասնությունը: Քարվաճառում հաջողություններից մեկի պատճառն այն էր, որ անձնակազմի պաշտպանվածությունը հասցվել էր գրեթե 100 տոկոսի»:

Հիշեցնենք` երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրա տակ ստորագրել էր նաև Գրիգորի Խաչատուրովը։ Մարտի 10-ին նա հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Գեներալի հայրը` ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ անցնում էր «Մարտի 1»-ի գործով։