Karevorinfo  Հետաքրքիր է  227

«1951թ. առաջին անգամ կիրառվեց «խմբային մտածողության թակարդ» գիտական թեստը». Գևորգ Դանիելյան

02:06 երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
«1951թ. առաջին անգամ կիրառվեց «խմբային մտածողության թակարդ» գիտական թեստը». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1951 թ. առաջին անգամ ԱՄՆ֊ում հոգեբան Սողոմոն Աշը կիրառեց, այսպես կոչված, «խմբային մտածողության թակարդ» գիտական թեստը։ Էությունը հետևյալն էր՝ միանգամայն ադեկվատ ու առողջ մարդուն ընդգրկում են փորձին նախապես ծանոթ մարդկանց կազմում և առաջարկում պատասխանել տարրական հարցերի, օրինակ՝ իր առջև դրված սև և սպիտակ առարկաներն ի՞նչ գույն ունեն։ Փորձին ծանոթ ներգրավված բոլոր անդամները միտումնավոր ստում են, պատասխանելով, որ երկուսն էլ սպիտակ են, իսկ վերջում արդեն հրավիրված ադեկվատ, բայց արդեն շփոթված և խմբային մտածողության զոհ դարձած, ըստ էության, զոմբին ևս հաստատում է, որ իր առջև, այո, դրված են երկու սպիտակ առարկաներ։ Իհարկե, փորձերի ընթացքում բացահայտվել են նաև որոշ համառներ, որոնք ընդդիմացել են ընդհանուրի կարծիքին, սակայն, այնուամենայնիվ, առնվազն երրորդ փորձից «հանձնվել են» և ակամա մտածել բոլորի նման։
     Հ.Գ. Նմանատիպ փորձեր են կատարվել նաև Սովետական միությունում, քանզի կոմունիստական գաղափարախոսները փորձում էին աշխարհին համոզել, որ սովետական մարդը չի տրվի այդպիսի պարզունակ մանիպուլյացիաների, սակայն արդյունքը, բնականաբար, նույնն էր եղել»: