Karevorinfo  Հարցազրույցներ  414

«Կրկնում եք Նաիրի Հունանյանի բառերը», «լուրջ եք ասո՞ւմ». թեժ բանավեճ՝ Հայկ Մարտիրոսյանի և Անի Խաչատրյանի միջև

00:45 հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
«Կրկնում եք Նաիրի Հունանյանի բառերը», «լուրջ եք ասո՞ւմ». թեժ բանավեճ՝ Հայկ Մարտիրոսյանի և Անի Խաչատրյանի միջև

«ԱԺԲ-ն գտնում է, որ Փաշինյանի հանդիպումներն արտախորհրդարանական ուժերի հետ զուտ սեփական կարգվիճակը լեգիտիմացնելու փորձ է: Մենք մասնակից չենք դառնա մի թատրոնի, որը լիովին անարդյունք է լինելու»,- Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճի ժամանակ հայտարարեց ԱԺԲ անդամ Հայկ Մարտիրոսյանը՝ պարզաբանելով, որ չեն պատրաստվում համագործակցել Կրեմլի կողմից ուղղորդվող իշխանության հետ:

Փաշինյանի հրավերն ընդունած «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը նույնպես համակարծիք է, որ իշխանությունը որոշակի չափով ուղղորդվում է պաշտոնական Մոսկվայի կողմից:

Խաչատրյանը բանավեճի ընթացքում հայտարարեց, որ իրենք մտերմություն ունեն գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, իսկ ԱԺԲ-ի հետ չունեն, որովհետև այնտեղ որոշ քաղաքական գործիչներ կան, որոնք «Հանրապետություն» կուսակցության կողմից ասոցացվում են հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ:

«Լուրջ եք ասո՞ւմ, շատ եմ ցավում Ձեզ համար»,- ընդհատելով Խաչատրայնի խոսքն՝ ասաց Մարտիրոսյանը:

«Այո՛, լրիվ լուրջ եմ ասում: Դուք անընդհատ ասում եք, թե արևմտյան արժեքներ եք կրում, բայց ես չգիտեմ արևմտյան արժեքներ կրող մի պետություն, որը դեմ է գնում մարդու իրավունքներին և սպանություններ ու նմանատիպ այլ քայլեր արած ուժերին համարում է արևմտյան արժեքներ կրող»,- ի պատասխան ասաց Խաչատրյանը:
     Մարտիրոսյանն էլ որպես օրինակ նշեց, որ եվրոպական շատ երկներ սատարել են տարբեր ապստամբություններ բռնատիրական երկներում. «Հայաստանը եղել է և շարունակում է լինել բռնատիրական երկիր»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

«Դուք կրկնում եք Նաիրի Հունանյանի բառերը»,- Մարտիրոսյանի խոսքն ընդհատեց Անի Խաչատրյանը: Վերջինին ի պատասխան ԱԺԲ ներկայացուցիչն ասաց. «Ես հասկանում եմ, որ Նաիրի Հունանյանը Ձեր սիրելի պերսոնաժն է, բայց պետք չի այդ մասին անընդհատ ասել»:
     Խաչատրյանն էլ իր հեթին ասաց, թե Հունանյանը ԱԺԲ-ի մտերիմն է, և Ժիրայր Սեֆիլյանի ընկերը: Նրա խոսքերը կտրականապես հերքեց Մարտիրոսյանը՝ պնդելով թե նրանք երբեք ընկերներ չեն եղել. «Հունանյանը եղել է ՀՅԴ անդամ, գնացե՛ք դաշնակցականներին հարցրեք»,- ասաց նա:
     Մանրամասները՝ տեսանյութում: