Karevorinfo  Համացանց  150

«Գլխավոր դատախազին առաջարկել եմ միջազգային հետախուզում հայտարարել արտերկրում բնակվող ադրբեջանական խոշոր գործարարների նկատմամբ»․ Մարուքյան

01:00 կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
«Գլխավոր դատախազին առաջարկել եմ միջազգային հետախուզում հայտարարել արտերկրում բնակվող ադրբեջանական խոշոր գործարարների նկատմամբ»․ Մարուքյան

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
     Ինչպես գիտեք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի, ընկերությունների «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանի նկատմամբ՝ պնդելով, որ 3 հայ գործարարներն օդային ճանապարհով տարբեր տեսակների սպառազինության մաքսանենգություն են կազմակերպել 2001-21թթ. ընթացքում դեպի ՀՀ և ԼՂՀ։
     Ըստ հաղորդագրության՝ քրեական գործը հարուցվել է ապրիլի 28-ին, Աբրահամյանը, Կարապետյանը և Գալստյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ադրբեջանի դատախազությունն իրավական օգնության համար դիմել է «օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմիններին»:
     Վերոնշյալի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով նույն սկզբունքով քրեական գործեր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել արտերկրում բնակվող ադրբեջանական բոլոր խոշոր գործարարների նկատմամբ, ովքեր որևէ կերպ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի՝ պատերազմի հանցագործ ռազմաքաղաքական էլիտային, վերջինների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիական բնակչության և զինծառայողների նկատմամբ պատերազմական հանցագործությունների կազմակերպմանը, ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այժմ այդ հանցագործությունների շարունակմանը, ինչպես նաև սպառազինություն են ներմուծել Ադրբեջան վերջին տարիների ընթացքում, հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում»։