Karevorinfo  Համացանց  105

«Թշվա՜ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին». Խաչատուր Սուքիասյան

23:50 ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«Թշվա՜ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին». Խաչատուր Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից և այդ ամենը վերածեց տոնախմբության, այսօր համարձակվել է խոսել իմ մասին։
     Առաջինը` ես օլիգարխ չեմ։ Ես և իմ ընտանիքը տարիներ շարունակ զբաղվել ենք գործարարությամբ, դեռեւս գորբաչովյան տարիներից, երբ արդեն իրավունքը կար, կարող էինք զբաղվել ազատ բիզնեսով։ Այդ մասին գիտի յուրաքանչյուր երևանցի։ Իսկ այ օլիգարխը դու և քո հարազատներն էիք, որ օգտագործելով պետական լծակները` շատ գործարարներից, այդ թվում ինձնից, բիզնես էիք խլում։
     Թշվա՜ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին, ինչ ունեիր և ինչպես հարստացար։ Այդ ամենը բոլորիս աչքի առաջ է։
     Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի՛ր քեզ 2018 թվականին։ Հիշի՛ր մարդկանց խանդավառված դեմքերը, երբ քեզ վռնդում էին, հիշի՛ր քո հեռացման առիթով համամարդկային քեֆ-ուրախությունները, նայի՛ր քեզ հայելու մեջ ու կտեսնես թե ով է Հայաստանում ամենաատելին։
     Օլիգարխը դու էիր, երբ պետական լծակները քո ձեռքում էին, ու դու եւ քո հարազատները հարստանում էիք երկրաչափական պրոգրեսիայով»։