Karevorinfo  Համացանց  261

«Միջադեպի հետևանքով երիտասարդներից ոմանք հայտնվել են հիվանդանոցում». Վահագն Ալեքսանյան

16:20 ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«Միջադեպի հետևանքով երիտասարդներից ոմանք հայտնվել են հիվանդանոցում». Վահագն Ալեքսանյան

Իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Արաբկիր վարչական շրջանում միջադեպի կապակցությամբ հարկ եմ համարում ներկայացնել ամբողջ տեղի ունեցածը․
     ՔՊ վարչության անդամ Հակոբ Արշակյանը և ՔՊ 4 անդամներ Արաբկիրի բակերից մեկում քարոզարշավ իրականացնելիս են եղել, երբ զրուցարանից մի տղամարդ հայհոյել է ԲՈԼՈՐ քաղաքական գործիչներին և քաղաքական ուժերին։ ՔՊ անդամները կոռեկտության կոչ են արել և փորձել բացատրել, որ չի կարելի բոլորին մեկ արշինով չափել։ Այդ պահին վրա են հասել մոտ 10 երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։ 10 երիտասարդները փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը և բռնություն գործադրել դրա մասնակիցների նկատմամբ, սակայն ըստ ամենայնի՝ ալկոհոլը չարաշահած լինելու պատճառով հեշտությամբ սաստվել են 4 ՔՊ-ականների կողմից, որոնք դիմել են համարժեք ինքնապաշտպանության։ Միջադեպի արդյունքում 10 երիտասարդներից ոմանք հայտնվել են հիվանդանոցում։
     ՔՊ անդամներից ՈՉ ՈՔ վնասվածք չի ստացել, հիվանդանոց չի տեղափոխվել։ Միջադեպից անմիջապես հետո նրանք շարունակել են քարոզարշավը բնականոն հունով»։