Karevorinfo  Թերթերի տեսություն  600

Նիկոլ Փաշինյանը Ստեփան Դեմիրճյանին խոստացել է նախագահի պաշտոնը․ «Հրապարակ»

09:15 ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը Ստեփան Դեմիրճյանին խոստացել է նախագահի պաշտոնը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին բերել «Քաղպայմանագրի» ցուցակ, և այս թեմայով բանակցությունները տապալվել էին, սակայն իր վերընտրվելու դեպքում Ստեփան Դեմիրճյանին է խոստացել հանրապետության նախագահի պաշտոնը՝ պայմանով, որ չի միանալու իր քաղաքական կատաղի հակառակորդներին։ Նաև խնդրել է Դեմիրճյանին, որ ՀԺԿ-ականներն այս օրերին քննադատեն արմատական ընդդիմադիրներին և հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանին։

Ի դեպ, կային խոսակցություններ, որ Դեմիրճյանը ՀԱԿ-ի ցուցակում իր պատվավոր տեղը կունենա, ինչպես նախորդ ընտրություններին, և Տեր-Պետրոսյանը նրան նման առաջարկ է արել, բայց, ըստ ամենայնի, ՀԺԿ նախագահը լուրջ է ընդունել Փաշինյանի խոստումը, և ապագա նախագահ դառնալու հեռանկարը նրան դուր է եկել։ Նա ասպարեզ է բերել իր միակ և ծանր հրետանի Գրիգոր Հարությունյանին, ով այս օրերին ակտիվ հարցազրույցներ է տալիս և քննադատում Ռոբերտ Քոչարյանին, նաև՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Մանրամասները՝ թերթի համարում: