Karevorinfo  Հարցազրույցներ  155

«Սա այն հարցն է, որ ձեզ անվանում են արկածախնդիր»․ Պետրոս Ղազարյանը՝ ԱԺԲ անդամին

22:55 հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
«Սա այն հարցն է, որ ձեզ անվանում են արկածախնդիր»․ Պետրոս Ղազարյանը՝ ԱԺԲ անդամին

Շատերն ասում են՝ ձեր ուժն արկածախնդիր ուժ է, որովհետև այստեղի փխրուն հրադադարը կախված է Մոսկվայից․ նրանք՝ լավ-վատ, կանգնեցրեցին ադրբեջանական բանակը․ Հ1-ի տաղավարում դիմելով «Ազգային ժողովրդավարական բևեռի» ընտրացուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանին, ասաց հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը։

«Սա հարց է՞ր, թե՞ ելույթ»,- զարմացավ ԱԺԲ խորհրդի անդամը։ «Սա այն հարցն է, որ ձեզ անվանում են արկածախնդիր»,- արձագանքեց Պ․ Ղազարյանը։

«Ես չգիտեմ՝ ով ինչպե՞ս է մեզ անվանում, բայց այն, որ հարցի լուծման բանալին գտնվում է Մոսկվայում, դա խիստ խնդրահարույց թեզ է։ Դուք կրկնում ենք նախկին ղեկավարների փառահեղ մտքերը․ ասեմ, որ դա ամենևին այդպես չէ, առավել ևս՝ հիմա։ Եվ ելնելով այդ կեղծ գաղափարից՝ մեր անվտանգային բոլոր ձվերը դրել ենք մեկ զամբյուղի մեջ»,- ասաց Գասպարյանը՝ հավելով, որ երեք տասնամյակ շարունակ հայ ժողովրդի վզին փաթաթվել է այդ կեղծ գաղափարը։