Karevorinfo  Հարցազրույցներ  175

«Արա Այվազյանը պարտավոր է պարզաբանում տալ, թե պետական շահի դեմ ինչ գործընթաց է տարվում». ԱԽ քարտուղար

19:50 չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Արա Այվազյանը պարտավոր է պարզաբանում տալ, թե պետական շահի դեմ ինչ գործընթաց է տարվում». ԱԽ քարտուղար

Այսօր «Factor TV»-ի եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսելով պատերազմի իրական պատճառների և բացթողումների մասին՝ ընդգծեց, որ ներկայիս իշխանություններին պատերազմի մեջ մեղադրող ռևանշիստներին լավ կլիներ հարց ուղղվեր, թե այդ ինչպես է պատահել, որ 2011 թվականից սկսած, երբ Ադրբեջանը տարեկան մի քանի միլիարդ դոլար էր ուղղում զենքի գնման համար, ինքը՝ ինչպես իր գործընկերներն են իրեն անվանում «վերջին բոլշևիկ» Սերժ Սարգսյանը բանակի բյուջեն 10 տարում ավելացրել էր ընդամենը 50 միլիոն դոլարով, և ինչպես էին պատրաստվում նման խախտված ռազմական բյուջեով զսպել Ադրբեջանին պատերազմական գործողություններից: Հավելելով, որ ներկա իշխանությունն իր իշխանավարման միայն յոթ ամսվա ընթացքում Զինված ուժերի բյուջեն ավելացրել էր ավելի քան 200 միլիոն դոլարով, ընդգծելով, որ սա թերևս ռազմական բալանսը վերականգնելու և պատերազմը կանխարգելելու առումով առաջնային քայլերից էր:
     Պատասխանելով ԱԳ նախկին նախարարի հայտարարության և հրաժարականի մասին լրագրողի հարցին Արմեն Գրիգորյանը նշեց, որ դրանից հետո վարչապետի խոսնակը խնդրել էր պարզաբանումներ տալ, որովհետև ոչ մեկի համար հասկանալի չէր, թե պարոն Այվազյանը նման հայտարարություններ անելով՝ ինչ նկատի ունի։ Հավելելով, որ մայիսի 12-ից սկսած Անվտանգության խորհրդի 7-8 նիստ կամ Անվտանգության խորհրդի անդամներով քննարկումներ են տեղի ունեցել, և քննարկվել են հնարավոր բոլոր տարբերակները, ներկա է եղել նաև Արա Այվազյանը։ Ընդգծելով, որ ընդհանրապես, մեզ մոտ ընդունված է, որ քողարկված հայտարարություն են անում՝ առանց որևէ բացատրության, միակ հասցեատերը, որը կարող է պարզաբանում տալ, հենց Արա Այվազյանն է։ Արա Այվազյանը պարտավոր է պարզաբանում տալ թե պետական շահի դեմ ինչ գործընթաց է տարվում, որի պատճառով նա հրաժարական է տվել: Ինչպես Օնիկ Գասպարյանի, այնպես էլ Արա Այվազյանի դեպքում պարզվելու է, որ գործ ունենք ստի հետ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: