Karevorinfo  Համացանց  219

«Երկու թշնամի հարևան ունենալը քիչ է, պետք է ունենալ առնվազն չորսը, որ մեզ առավել ապահով կղզի զգանք»․ Հ․ Բադալյան

20:35 չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Երկու թշնամի հարևան ունենալը քիչ է, պետք է ունենալ առնվազն չորսը, որ մեզ առավել ապահով կղզի զգանք»․ Հ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանն ու Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը: Էս ֆոնին, վերջին օրերին մի քիչ հաճախ նկատեցի գնահատականներ Վրաստանում հանգիստը բոյկոտելու մասին՝ պայմանավորված պատերազմի օրերին Վրաստանի վարքագծով: Ինչ խոսք, Վրաստանի վարքագիծը, մեղմ ասած, մեր օգտին չէր: Բայց, ի դեպ, նույնն էր նաև Իրանի և, խոշոր հաշվով, շատ այլ երկրների դեպքում:
     Առաջարկում եմ բոյկոտել բոլորին ու մենակ նստել էստեղ, դառնալ Թուրքիայի հետ ռուսական առևտրի կղզի: Երկու թշնամի հարևան ունենալն, իհարկե, շատ քիչ է, պետք է ունենալ առնվազն չորսը, որպեսզի մեզ առավել ապահով կղզի զգանք:
     Եթե լուրջ, ապա կարծում եմ Հայաստանում շարունակություն չի ունենա Վրաստանի դեմ որևէ կազմակերպված կամ ինքնաբուխ արշավ, ինչին ձեռքերը շփելով սպասում է երեք պետություն՝ Թուրքիա, Ադրբեջան և Ռուսաստան:
     Սրտով առաջնորդվելը անգամ անձնական-ընտանեկան հարցերում թերևս քննարկման հարց է, իսկ պետական հարցերում քննարկման ենթակա չէ բացառապես մտքով առաջնորդվելու անհրաժեշտությունը»: