Karevorinfo  Թերթերի տեսություն  235

Ավշարի Գրիգորյան եղբայրների «տունը կռիվ է ընկել»․ «Հրապարակ»

09:15 չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Ավշարի Գրիգորյան եղբայրների «տունը կռիվ է ընկել»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ավշարի Գրիգորյան եղբայրների «տունը կռիվ է ընկել», հունիսի 20-ի ընտրությունները նրանց դարձրել են «Սարոյան եղբայրներ»։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ով այն քիչ օլիգարխներից է, որ հեղափոխությունից հետո մնաց Սերժ Սարգսյանի կողքին, «Հայրենիք»-ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար է աշխատում։

Մինչդեռ նրա եղբայրը՝ Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, մոլի քոչարյանական է և իր ղեկավարած համայնքի փողոցներն ու տները քոչարյանական պաստառներով է պատել։ Անգամ պետական կառույցների վրա է փակցրել։ Մեր լրագրողն այն նկատել է անգամ ջրօգտագործողների միության շենքի ճակատին։

Ի դեպ, Գրիգորյանների մյուս եղբայրը՝ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանն էլ ՀՅԴ-ի հետ սերտ կապեր ունի, բայց առավել չեզոք է պահում իրեն այս փուլում»։

Մանրամասները՝ թերթի համարում։