Karevorinfo  Համացանց  257

«Եթե «կառավարելի քաոսը» շարունակվի ևս մեկ տարի, կունենանք պետութան կորուստ». Հոխիկյան

18:25 երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Եթե «կառավարելի քաոսը» շարունակվի ևս մեկ տարի, կունենանք պետութան կորուստ». Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Կառավարելի քաոսի» տեսությունը գիտական ու տեխնոլոգիական առումով մշակվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում՝ նպատակ ունենալով քայքայելու ֆաշիստական երկրների (Գերմանիա, Ճապոնիա) ներքին կայունությունը։
     Որպես այդ տեսության հիմք՝ վերցվել է դեռևս մթա 600-ական թվականներին Ասորեստանի թագավոր Աշուրբանապալի կիրառած «բաժանիր, որ տիրես» սկզբունքը։
     Երկրորդ համաշխարհայինից հետո «կառավարելի քաոսի» տեսությունը ՆԱՏՕ-ի բլոկը և ԽՍՀՄ-ն սկսեցին միմյանց ազդեցության ոլորտում գտնվող երկրների վրա կիրառել։
     Բոլոր դեպքերում, սակայն, թիրախում եղել են հակառակորդ կամ թշնամի երկրները, բայց ոչ երբեք՝ սեփականը, քանի որ հանրության մեջ պառակտում ու ներքին թշնամանք առաջացնելը տևական ժամանակ անց ոչնչացնում է ներքին պաշտպանական համակարգերը, պետականությունը դարձնում է խոցելի։
     «Կառավարելի քաոս» կիրառող որևէ ուժ թշնամի չի եղել իր պետությանը, որպեսզի այն կիրառի իր հանրության նկատմամբ, քանի որ բոլորն են հասկանում՝ դա հավասարազոր է միջուկային ռումբի պայթյունի, ավերակների է վերածում ամբողջ պետականությունը՝ 3-4 տարվա ընթացքում։
     Հայաստանի պարագայում իշխանությունը 2018-ից սկսած՝ «կառավարելի քաոս» կիրառեց հենց սեփական հանրության նկատմամբ՝ ներքաղաքական նպատակներով, ինչը մեզ համար արդեն աղետալի հետևանքներ է ունեցել, բայց շարունակվում է նաև այսօր, և եթե այն տևի ևս 1 տարի, ապա մենք նախ կունենանք արդեն անկառավարելի քաոս, որին անմիջապես կհաջորդի պետականության կորուստը»։