Karevorinfo  Միջազգային  203

«Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը մարտահրավեր է ՆԱՏՕ-ի համար»․ Սթոլթենբերգ

13:45 երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը մարտահրավեր է ՆԱՏՕ-ի համար»․ Սթոլթենբերգ

Ռուսաստանի և Չինաստանի միջև քաղաքական ու ռազմական ոլորտում ակտիվ համագործակցությունը լուրջ մարտահրավեր է ՆԱՏՕ-ի համար, կարծում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Վերջին ժամանակներս Ռուսաստանն ու Չինաստանն ավելի սերտ համագործակցություն են հաստատում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակով։ Խոսքը նոր հարթության և ՆԱՏՕ-ի համար լուրջ մարտահրավերի մասին է։ Արդյունքում առաջանում են նոր վտանգներ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ la Repubblica թերթում «Ռուսաստանն ու Չինաստանը սպառնում են Արևմուտքին» վերնագրով հրապարակված հարցազրույցում։ «Բացի այդ, նրանք համատեղ զորավարժություններ են անցկացնում, փորձարկում մարտական ինքնաթիռներ՝ հեռահար թռիչքներով, ինչպես նաև փորձի ինտենսիվ փոխանակում են իրականացնում սպառազինությունների համակարգերի և համացանցի վերահսկման վերաբերյալ»,-ասել է նա:

Սթոլթենբերգը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշինքը կարող է պատասխանել ժամանակի նոր մարտահրավերներին: «Նրա հաջողությունը կապված է փոփոխվող աշխարհին հարմարվելու կարողության հետ։

Այդպես եղավ Սառը պատերազմի ավարտից հետո, սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից և ռուսական կողմից՝ Ղրիմի անօրինական բռնակցումից հետո։ Այդ ժամանակից ի վեր նոր սպառնալիքներ են առաջացել, որոնց մենք, իհարկե, կարձագանքենք»,- ասել է գլխավոր քարտուղարը։