Karevorinfo  Իրադարձություններ  172

Միջանկյալ զեկույց ընտրությունների հռչակման և նախապատրաստման մասին

23:55 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Միջանկյալ զեկույց ընտրությունների հռչակման և նախապատրաստման մասին

Ընտրությունների օրինականության վերահսկման հասարակական հանձնաժողովը միջանկյալ զեկույց է ներկայացրել
     1. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման օրվա, հունիսի 20-ի հռչակումից հետո մինչև նախընտրական քարոզչության սկիզբը, ընտրական գործընթացներն ընթացել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ և անպատիժ խախտումներով, մասնավորապես՝

- ընտրությունների օրը նշանակվել է Վարչապետի կողմից;
     - նախկին Վարչապետն իրեն հռչակել է Վարչապետի պաշտոնակատար;
     - Վարչապետի ենթադրյալ ինքնահռչակ պաշտոնակատարը քարոզչութուն է իրականացրել, այդ թվում, ենթադրյալ ծառայություններ մատուցել պետական միջոցների օգտագործմամբ;
     - Գլխավոր դատախազությունը և ԿԸՀ բացարձակ անգործություն են ցուցադրել ընտրախախտումների և դրանց վերաբերյալ դիմում-հաղորդումների քննարկման ուղղությամբ;
    
     Ավելին, մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ ընտրական, այդ թվում համապատասխան սահմանադրական խախտումների հեղինակները կամ աջակիցներն են այն սուբյեկտները, որոնք կոչված են պաշտպանել ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքները, այն են՝ ՀՀ Նախագահն ու Վարչապետը և որոնց ենթադրյալ հակաօրինական ընտրական գործունեության հետևանքները ուշադրության չեն արժանացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ – ի կողմից:

Արդյունքում, ընտրախախտումներ շարունակվում են և, հաշվի առնելով 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների օրինակը, նման ընթացքի դեպքում շարունակվելու են, որպես հետևանք, արդեն իսկ կասկածի տակ դնելով ընտրական գործընթացների հետագա ընթացքի և ընտրությունների արդյունքների օրինականությունը՝ անիմաստության կամ ծաղրի վերածելով նաև դիտորդական գործունեությունը:

2. ՆԱԽԱԲԱՆ

2.1. Այս եզրակացությունը հիմնված է Ընտրությունների Օրինականության Վերահսկման Հասարակական Հանձնաժողովի (ԸՕՎՀՀ) դիտարկումների վրա:
     2.2. ԸՕՎՀՀ-ն՝
     - հիմնադրվել է 1996թ.-ին, երբ ՀՀ Նախագահի ընտրություններում սկսեցին ամրապնդվել և բազմապատկվել 1995թ.-ի ԱԺ ընտրություններում սկիզբ առած ընտրախախտումները;
     - ընտրությունների օրինականության երկարաժամկետ վերահսկում է իրականացրել համապետական բոլոր ընտրություններում և հանրաքվեում;
     - բազմաթիվ հայցեր է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարաններ և Սահմանադրական դատարան;
     - ընտրական իրավունքի պաշտպանության մի քանի գանգատ է ներկայացրել ՄԻ եվրոպական դատարան, այդ թվում, հայաստանյան առաջին ընտրագանգատը;
     2.3. 1998-2018թ.թ.-ին, արդարացիորեն «Ավազակաիշխանություն» որակված իշխանությունների օրոք, մշտապես, բացառությամբ մեկից, ԿԸՀ-ն մերժել է ԸՕՎՀՀ-ի գրանցումը որպես դիտորդական կազմակերպություն;
     2.4. Սույն զեկույցը ԸՕՎՀՀ-ի առաջին միջանկյալ զեկույցն է այս ընտրություններում:

3. ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
    
3.1. Ընտրական օրենսդրություն
     - ընտրական օրենսգիրքում (ԸՕ) ժամանակավրեպ փոփոխությունների արդյունքում ներդրված համամասնական փակ ցուցակների ներդրումը որոշակի սահմանափակումներ է մտցրել ՀՀ քաղաքացու ընտրելու և ընտրվելու սահմանադրական իրավունքի իրականացման ուղղությամբ՝ ստեղծելով անգամ խառնաշփոթ իրավիճակ ընտրությունների մասնակցության խնդրում;
     - ԸՕ-ում տեղ գտած «քարոզչություն» և «նախընտրական քարոզչություն» եզրույթները, ինչպես նաև, այդ համատեքստում ԸՕ-ի 19-րդ 1-ին և Քր.Օր. 154.2-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված դրույթների անթաքույց հակասությունը շարունակում են էական բացասական ազդեցություն ունենալ ընտրախախտումների, այդ թվում, ընտրակաշառքի դեմ պայքարում;
     3.2. Ստարտային պայմաններ
     - Վարչապետը, իսկ հետագայում, նրա հրաժարականից հետո, Վարչապետի ենթադրյալ ինքնակոչ պաշտոնակատարը պետական ահռելի միջոցներ է օգտագործում իր և ՔՊ կուսակցության քարոզչության համար, ստեղծելով ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրությունների մասնակիցների միջև;
     - ՀՀ օրենսդրության ենթադրյալ խախտումներ են թույլ տալիս նաև ՀՀ նախկին նախագահները, որոնք օգտագործելով ընտրությունների քարոզչության համար չնախատեսված իրենց հատկացրած պետական միջոցները, նույնպես որոշակի անհավասար պայմաններ են ստեղծում ընտրությունների մասնակիցների միջև:
     3.3. Կուսակցությունների և թեկնածուների գրանցում
     - ԿԸՀ-ի կողմից ՔՊ կուսակցության առաջին համարում գրանցված պատգամավորության թեկնածուն ներկայացել է որպես ՀՀ Վարչապետի պաշտոնակատար, ինչը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության, այն էլ՝ Սահմանադրության պահանջներին:

     3.4. Քարոզչություն

- ինչպես նշվել է «քարոզչություն» և «նախընտրական քարոզչություն» եզրույթներն այն աստիճանի խառնաշփոթ և խճճված իրավիճակ են ստեղծել, որ շփոթացրել են անգամ ԿԸՀ-ի նախագահին, որն ի հակասություն ԸՕ-ի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների, քարոզչության սկիզբ է հայտարարել նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակը: Որպես հետևանք ԿԸՀ-ն բացարձակապես չի հետևել ենթադրյալ ընտրակաշառքների իրականացմանը, ինչը սահմանված է անգամ Քր.Օր. 154.2-րդ հոդվածով չկատարելով Սահմանդրությամբ և ԸՕ-ով սահմանված իր պարտականությունները;
     - հենց այդ քարոզչության անվան տակ, Վարչապետն ընտրությունների անցկացման օրվա իր կողմից հռչակման հաջորդ օրվանից, իսկ հետագայում նաև Վարչապետի ենթադրյալ ինքնակոչ պաշտոնակատարը օգտագործել է ահռելի պետական միջոցներ /նախարարներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ, կառավարության աշխատակազմի աշխատակիցներ, տրանսպորտ, խոստումներ կառավարության անունից և այլն/ հօգուտ ՔՊ կուսակցության քարոզչական շահերի;
     - Հանրային հեռուստաընկերությունը, չարաշահելով 2020թ.-ին ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխությունը, հիմնականում իշխող կուսակցության քարոզչությոն է իրականացրել:
     3.5. Պետական մարմինների գործունեությունը

Պետական մարմինները, հիմնականում չեն կատարել իրենց պարտավորությունները ընտրական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, մասնավորապես՝
     - ՀՀ Նախագահը, ԱԺ ղեկավարությունը, ԱԺ խմբակցությունները միջոցներ չեն ձեռնարկել վերացնելու Վարչապետի կողմից սահմանադրական կարգի ենթադրյալ խախտումների հետևանքները, այն են՝ ընտրությունների անցկացման օրվա նշանակումը և իշխանության ենթադրյալ յուրացումը, որպես Վարչապետի պաշտոնակատար;
     - Կառավարությունը Վարչապետի ինքնահռչակ պաշտոնակատարի գլխավորությամբ չի կատարել իր պարտականությունները ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականցման ուղղությամբ և, ճիշտ հակառակը, ենթադրյալ ընտրախախտումներ է իրականացրել;
     - Գլխավոր դատախազությունը չի կատարել իր պարտականությունները նախկին Վարչապետի կողմից իշխանության ենթադրյալ յուրացման հետևանքների վերացման և Քր.Օր. 154.2-րդ հոդվածով սահմանված պահանջների կատարման ուղղությամբ;
     - ԿԸՀ-ը չի կատարել իր պարտավորությունները պետական իրավասու մարմինների ընտրագործունեության վերահսկման, մասնավորապես պետության ղեկավարի կողմից իրականացված խախտումների ուղղությամբ: Ավելին, ԿԸՀ նախագահը, մի կողմից հայտարարելով, որ ընտրությունների անցկացման օրը նշանակում է ՀՀ Նախագահը, անգործության է մատնել ԿԸՀ-ին արդեն իսկ իրականացվող ընտրախախտումների հետևանքների վերացման ուղղությամբ, իսկ մյուս կողմից, հիմք ընդունելով Վարչապետի կողմից ընտրությունների անցկացման օրվա հակասահմանադրական նշանակումը, ամիսներ առաջ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ քննարկել է ընտրական գործընթացների վերաբերյալ միջոցառումների անցկացումը…
    
Ի դեպ, նույնը վերաբերում է Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների, Ոստիկանության ղեկավարությանը, ինչպես նաև, Սահմանադրական և վարչական դատարանների, ՀՌՀ-ի, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարներին, որոնք նույնպես ժամանակավրեպ քննարկումներ են ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ;
     - ՀՌՀ-ը, օգտագործելով իր իսկ նախաձեռնությամբ փոփոխված օրենսդրությունը, աջակցել է Հանրային հեռուստաընկերությանն անարդար լայնածավալ քարոզչություն իրականացնելուն իշխանությունների օգտին մինչև նախընտրական քարոզչության սկիզբը:
     3.6. Դիմումներ, բողոքներ և հաղորդումներ
     3.6.1. ԿԸՀ-ը, ինչպես նախորդ ընտրություններում, շարունակում է ձևական մոտեցում ցուցաբերել դիմումների քննարկմանը և ԸՕ-ով սահմանված որևէ միջոց չի ձեռնարկել կատարված ընտրախախտումներ հետևանքների վերացման ուղղությամբ: Այդ կապակցությամբ, ԿԸՀ-ենք ներկայացրել 15 դիմում հետևյալ խախտումների վերաբերյալ՝
     - Քարոզչություն պաշտոնեական լիազորությունների կատարման ժամանակ,
     - Ընտրակաշառք
     - ԿԸՀ անգործություն
     - Վարչական ռեսուրսների օգտագործում
     - Ծառայությունների մատուցման խոստումներ
     - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ – ի կողմից ԸՕ-ի խախտումներ
     - Պետական միջոցների օգտագործում
     - թեկնածուի ապօրինի գրանցում
     Սակայն ԿԸՀ-ն ցուցաբերելով անթաքույց անգործություն և չիրականացնելով որևէ համարժեք գործողություն, տվել է հետևյալ պատասխանը՝ «[…] Ներկայացված հանգամանքները մշտապես գտնվում են ԿԸՀ-ի ուշադրության կենտրոնում[…]»
     3.6.2. ՀՀ Գլխավոր Դատախազությունը հասցեագրել ենք 12 հաղորդում գրեթե նմանատիպ խախտումների վերաբերյալ հետևյալ լրացումներով՝
     - Նախկին Վարչապետի կողմից իշխանության ենթադրյալ յուրացումը և դրա բացասական ազդեցությունն ընտրությունների օրինականության վրա;
     - ԿԸՀ նախագահի ապատեղեկատվության մասին;
     -ԿԸՀ նախագահի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման մասին:
     Գլխավոր դատախազությունը նույնպես որևէ միջոց չի ձեռնարկել Քր.Օր. հոդվածի շրջանակներում և տվել մշտապես կրկնվող իր պատասխանը, մասնավորապես՝ «[…] հաղորդումների բովանդակությունը չեն պարունակում բավարար տեղեկություններ ՀՀ Քր.Օր. նախատեսված որևէ կոնկրետ հանցագործության տարր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին […]»
     3.7. Դիտորդներ

Լուրջ մտահոգության տեղիք է տալիս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կարիքների գնահատման 10.05.2021թ. –ով թվագրված զեկույցը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, մասնավորապես՝ հեղինակավոր այդ կազմակերպությունը խախտելով ԸՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի պահանջները, դեռևս ս.թ. ապրիլի վերջին հայտարարել է հունիսի 20-ը, որպես ԱԺ ընտրությունների անցկացման օր, ինչը ՀՀ սահմանադրական կարգի խախտմամբ հայտարարել էր ՀՀ Վարչապետը: Ավելին, զեկույցում չի արձանագրվել նաև ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարի, այն է՝ ՀՀ նախկին Վարչապետի կողմից իշխանության ենթադրյալ յուրացման փաստը ՀՀ Վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում (ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդված):

Հաշվի առնելով հեղինակավոր այս կազմակերպության կողմից ԸՕ պահանջների սույն խախտումներն, այդ թվում, ապօրինի արձանագրումները և վերջիններս գնահատելով, որպես կողմնակալ մոտեցում իշխող կուսակցությանը, գտնում ենք, որ նման մոտեցումը արդեն իսկ էական բացասական ազդեցություն է ունեցել և կունենա այս ընտրություների անցկացման օրինականության և արդյունքների վրա:
    
Ի դեպ, նմանատիպ պայմաններում, 2018թ.-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նորից չի անդրադարձել Վարչապետի նույն պաշտոնակատարի հակասահմանադրական գործունեությանը, որակելով այն «տակտիկական հրաժարական»:

4. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- ՔՊ կուսակցության առաջնորդին, ՀՀ նախկին Վարչապետին՝ կամք դրսևորել և հրաժարվել իշխանության ենթադրյալ յուրացման գայթակղությունից հնարավորություն տալով սույն ընտրութունները մտցնել օրինական գործընթաց;
     - ՀՀ Նախագահին, ԱԺ խոսնակին և խմբակցությունների ղեկավարներին՝ միջոցներ ձեռնարկել դադարեցնելու ՔՊ կուսակցության առաջնորդի, ՀՀ նախկին Վարչապետի ենթադրյալ ապօրիի գործունեությունը ընտրական գործընթացներում;
     - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին՝ հանդես գալ հայտարարությամբ և պարզաբանել ՀՀ սահմանադրական կարգի հանդեպ դրսևորած արհամարհանքը, ինչը էական ազդեցություն ունի ընտրությունների անցկացման և կունենա նրա արդյունքների վրա;
     - ԿԸՀ-ին՝ ղեկավարվել և կատարել ՀՀ օրենսդրական պահանջները ընտրական իրավունքի պաշտպանության, այդ թվում, դիմումների վերաբերյալ ողջամիտ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ;
     - Գլխավոր դատախազությանը՝ ղեկավարվել Քր.Օր. 154.2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջներով և անդրադառնալ ընտրությունների նշանակումից հետո կատարված ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված հաղորդումներին:
     - Ընտրությունների բոլոր մասնակիցներին համախմբվել ընտրությունների օրինականության գործնական ապահովման շուրջ:

ԸՕՎՀՀ