Karevorinfo  Համացանց  143

«Նիկոլի կռիվն իր ճակատագրի համար է». Միքայել Մինասյան

16:05 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Նիկոլի կռիվն իր ճակատագրի համար է». Միքայել Մինասյան

Նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը՝ երկկողմանի ագրեսիայի թիրախում. դրսից և ներսից

Թշնամին ամեն օր, ամեն ժամ խորանում է Հայաստանից ներս՝ կատաղած շան պես կտոր-կտոր կուլ տալով մեր հայրենիքը, ծեծում է զինվորներին ու գյուղացիներին, ամրապնդվում նոր դիրքերում, կառուցում նոր խրամատներ, գծում նոր սահմաններում։

Երկրի ներսում նույնն անում է Նիկոլը. ծեծել է տալիս լրագրողներին, գոռում է անդադար, հետապնդում քաղաքացիներին։

Ալիևը ոչնչացնում է Հայաստանը դրսից, Նիկոլը նույնն անում է ներսում։ Երկուսն էլ չունեն որևէ արգելանք:

Ալիևը կռվում է իր երկրի համար՝ մեր երկրի դեմ, Նիկոլը կռվում է իր իշխանության համար՝ մեր երկրի դեմ։

Այդ ընթացքում մենք նախընտրական կենացներ ենք լսում հանուն երկրի, որն անպաշտպան է ու անտեր։

Այս նախընտրական փուլի մասնակիցների և Նիկոլի միջև կա մեծ տարբերություն. Նիկոլի կռիվն իր ճակատագրի համար է, որովհետև առանց իշխանության նա ուղղակի չի լինելու։

Ընդդիմությունը կռվում է հանուն երկրի։ Ընդդիմության համար սա նախընտրական պայքար է, Նիկոլի համար՝ կենաց ու մահու կռիվ։ Այդ պատճառով Նիկոլը ոչնչի առաջ կանգ չի առնի, ոչ մեկին չի խնայի, ու ձեռքից ինչ հասնում է կանի։ Այսօրը՝ վկա։

Հ. Գ. Չորս տարի առաջ Էրդողանի թիկնապահները Վաշինգթոնում հետապնդում և ծեծում էին հայերին: Չորս տարի անց վիժվածք Նիկոլի և բոլորի խնամի Գռզոյի թիկնապահներն Արմավիրում հետապնդում և ծեծում են հայերին։

«Ապրե՛ն» հայերը, որոնք սրա համար հեղափոխություն արեցին: Վստահ եմ, որ մինչև հիմա «հպարտ» են թե՛ Սփուռքում, թե՛ Հայաստանում»։