Karevorinfo  Համացանց  473

«Մի խանութատեր կին այսօր ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ազատեց հարկային տեռորից». Ոսկան Սարգսյան

03:05 երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Մի խանութատեր կին այսօր ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ազատեց հարկային տեռորից». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պտտվիր, պտտվիր, կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պտտեցնում է հին, մաշված պլաստինկան՝ նախկինները կերել, թալանել են։ Եթե ճիշտ է ասում, իր իշխանության 3 տարում նախկիններից քանիսի՞ հանդեպ դատավճիռ եղավ, քանի՞սը նստեց բանտում, ինչքա՞ն գումար գանձվեց պետական բյուջե։ Պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակումն է, այդպես է կարծում Նիկոլ Փաշինյանը և փոխանակ վաղուց հրաժարական տված լիներ, խաղում է ժողովրդի հույզերի, ապրումների, բնազդների վրա, նախկիններին մեղադրում։ Մի խանութատեր կին այսօր տաքսիում ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ազատեց հարկային տեռորից և ինքը նրան է ընտրելու։ Ես ասացի՝ Արցախի փաստացի անկախությունը, մեծ տարածքները, 7900 զինծառայող կորցրինք, 11 000 վիրավոր, 200-300 գերի ունենք Ադրբեջանում, Հայաստանի սահմանամերձ տարածքներն ենք կորցնում, իսկ դու քո խանութի շահույթի և դրանով Երևանում տուն գնալու մասին ես մտածում։ Ցավոք, մարդիկ ստամոքսով են մտածում»։