Karevorinfo  Համացանց  128

«Ինչո՞ւ է բացահայտումը տեղի ունենում միայն այժմ». Հակոբ Բադալյան

14:05 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Ինչո՞ւ է բացահայտումը տեղի ունենում միայն այժմ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԱԾ հայտնում է Հայաստանում դավաճանական խմբի բացահայտման մասին, որ կազմել են պատերազմի նախկին մասնակիցներ, մարտական ծառայության համար նախկինում պետական պարգև ստացածներ: Անմեղության կանխավարկածն անշուշտ չմոռանանք, քանի դեռ չունենք դատավճիռ:

Միևնույն ժամանակ, դավաճաններին պախարակելուց բացի, չմոռանանք նաև հասկանալ, թե ինչո՞ւ այդ խմբի փաստորեն տարիների գործունեությունը բացահայտվում է այժմ:

Այստեղ, իհարկե, մեր ԱԱԾ-ի առաջ այդ հարցադրումը դնելով հանդերձ, խոսենք մի թեմայի մասին, որը մի քիչ կթվա խորհրդապահական: Մենք հասկանում ենք, որ հետխորհրդային հանրապետությունների համար չափազանց ծանր և բարդ հարց է ստեղծել իրապես ինքնիշխան հատուկ ծառայություն, ով որքան ուզում է խոսի ձեռքի մի շարժումով, այսպես ասած, իրապես ազգային հատուկ ծառայություն ստեղծելու հրաշագործ կարողության և փաստացի դատարկագլխի տեղ դնի ունկընդրին կամ լսողին:

Ըստ այդմ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը չէին կարող թերևս իրենց հատուկ ծառայությունների վրա եղած աշխատանքային ահռելի բեռն իրականացնել առանց, այսպես ասած, ավելի ուժեղ օժանդակության: Եվ այստեղ ինչն է հատկանշական՝ Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի պարագայում: Առանց թուրքական հատուկ ծառայության գործուն օժանդակության, Ադրբեջանն ուղղակի չէր կարող ի վիճակի լինել լուրջ խնդիր լուծել Հայաստանի ուղղությամբ:

Եվ այստեղ առաջանում է մյուս հարցը՝ ՌԴ դերը, որպես մեր հատուկ ծառայության տիրույթում գերակա ազդեցության միավոր: Երբ մենք գործ ունենք, ըստ էության, թուրքական հատուկ ծառայության օպերացիաների հետ, օբյեկտիվորեն չենք կարող գործուն հակադրվել դրան առանց ՌԴ աջակցության: Ու այստեղ է թերևս, որ ձևավորվում է հարցի համենայն դեպս «հռետորական» տողատակ, թե ինչո՞ւ է բացահայտումը տեղի ունենում միայն այժմ»: