Karevorinfo  Հետաքրքիր է  155

«735թ-ին Մոզ քաղաքը կործանած «40-օրյա երկրաշարժի» և Վայոցսարի մասին». Էդուարդ Մելիքյան

03:05 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«735թ-ին Մոզ քաղաքը կործանած «40-օրյա երկրաշարժի» և Վայոցսարի մասին». Էդուարդ Մելիքյան

Սեպագրերի ու քարտեզների ուսումնասիրմամբ զբաղվող Էդուարդ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես հայտնի է, Մոզը կործանվել է 735 թ. ամռանը: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի (XIII դ.) վկայությամբ՝ ավանը կործանվել է Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի չարանենգ սպանությունից հետո սկսված և 40 օր տևած ահեղ երկրաշարժից: Այս մասին տեղեկություններ են հաղորդում նաև Մովսես Կաղանկատվա­ցին, Կիրակոս Գանձակեցին և Մխիթար Այրիվանեցին:
     Մոզը եղել է տարանցիկ առևտրի կարևոր կենտրոն Մեծ Հայքով անցնող Մետաքսի ճանապարհի վրա: Վաղ միջնադարում նշանավոր ավան էր և ուներ մի քանի հազար բնակիչ: Մոզի կործանումից հետո Սյունյաց աշխարհի վարչական կենտրոն և Օրբելյան իշխանների նստավայր է դարձել Եղեգիս ավանը: Բայց Մոզը կարևոր նշանակություն է ունեցել դեռ Վանի թագավորության և հելլենիստական շրջաններում, ինչի ապացույցը Մալիշկայում հայտնաբերված՝ Ք.ա. VIII–VII դդ. թվագրվող բրոնզե գոտին և հելլենիստական գտածո­ներն են (սակայն, թե ոնց է այն կոչվել այդ ժամանակներում, մենք չգիտենք): 1978-1979 թթ. հայտնաբեր­ված (պեղ. ղեկ.՝ Հասմիկ Իսրայելյան) թռեղք-վանաձորյան մշակույթի խեցանոթները, պերճանքի առարկաները և այլ գտածոներ վկայում են, որ Մոզի տարածքը բնակեցված է եղել Ք.ա. II հազ. 1-ին քառորդից:
     Սակայն պետք է հասկանալ, որ քաղաքը ավիրած երկրաշարժը սովորական երկրաշարժ չէր: Դա հասկանալի է նաև նրա երկարատևությունից՝ մոտ 40 օր, որը կապ չունի առասպելական 40 թվի հետ... Պարզ է, որ այն մոտավոր է, սակայն անգամ եթե այն իսկապես ուղիղ 40 օր էր տևել, ապա պետք չէ Ս. Օրբելյանի պես, ինչպես հարիր է միայն եկեղեցականի համար (այն էլ մութ միջնադարի) կապել այն աստծո անեծքի հետ... Պետք չի աստծուն սատանայացնել:
     Իսկ հիմա լուրջ: Սովորական (տեկտոնիկ բնույթի) երկրաշարժների ժամանակ հետցնցումները գրեթե զգալի չեն և կարող են առաջանալ հիմնական ցնցումից հետո սովորաբար դեռ մի քանի օր ևս, բայց ոչ շաբաթներ... Նման երկարատև երկրաշարժները բնորոշ են միայն հրաբխային երկրաշարժներին, որոնք առաջանում են հրաբուխի խորքում լավայի և գազերի՝ կրիտիկական ճնշման շեմին հասնելու հետևանքով: Որպես արդյունք՝ երկրաշարժը զուգորդվում է լավայի, ծանր փոշու և գազերի բավականին երկարատև ժայթքումով...
     Իսկ նույն պատմագիրներից մենք գիտենք նաև՝ որտեղ էր գտնվում այդ երկրաշարժի էպիկենտրոնը, ինչը հնարավոր էր պարզել միջնադարում միայն հենց այդ տիպի՝ հրաբխային երկրաշարժերի դեպքում: Այդ հրաբուխը գտնել բարդ չէր լինի նույնիսկ, եթե պատմիչները մեզ չհաղորդեին այն. իհարկե, դա Վայոցսար լեռն է (հրաբուխը):

Վայոցսար լեռ
Վայոցսար լեռ

     Սակայն, երկրաբանների տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, միգուցե, ամենաերիտասարդ հրաբուխը Վայոցսարն է, բայց նրա վերջին ժայթքումը եղել է մոտ 40 000 տարի առաջ:
     Այդ ավերիչ աղետի, նրա լավայի հետքերը (հետագիծը) մենք այսօր էլ կարող ենք շատ պարզ տեսնել թե՛ տիեզերքից, թե՛ տեղում:
735թ-ին Մոզ քաղաքը կործանած «40-օրյա երկրաշարժի» և Վայոցսարի մասին

Ստորև մոտավոր պատկերել եմ լավայի սահմանները, որ հավանաբար հասել էին նաև իմ պապական Հերհեր գյուղի տարածք...

Լավան սարի հիմնականում հարավային լանջերից անցել էր մոտ 10 կմ ցած, և շրջանցելով Մոզից հյուսիս ընկած լեռնազանգվածը շրջապատել ու ծածկել քաղաքի տարածքը երկու կողմից (Մալիշկայի և Վայքի)...
     Անգամ եթե երկրաբանները չեն սխալվում (իսկ դա գրեթե բացառվում է), դա դեռ չի նշանակում, որ 735 թ. երկրաշարժի էպիկենտրոնը Վայոցսարը չէր: Միայն նրա խորքը կարող էր այդքան երկար ժամանակ ցնցել երկիրը: Մենք ունենք այդ երևույթի (առանց լավայի ժայթքումով հրաբխային երկրաշարժի) պատմական զուգահեռներ՝ դրանցից ամենավառն ու ամենաթարմը Մասիս լեռան (նույնպես հանգած հրաբուխ համարվող) վերջին՝ 1840 թ. «ժայթքումն» է, որի հետևանքով կործանվեց Մասյաց վիհում գտնվող Սուրբ Հակոբի վանքը և հարևան Ակոռի գյուղը, մահացան շրջանի մոտ 10.000 բնակիչներ։
     Իսկ Վայոցսարի շրջանում (ՋԵՐՄուկ, Ջերմաջուր (թուրք. Իստիսու), Ծղուկ, Քարվաճառ...) մինչ օրս գործում են գեյզերներ, որոնք համարվում են հրաբխային ակտիվության քնած, կամ «մնացուկային» (հանգչող, իներցիոն) վկայություններ»: