Karevorinfo  Համացանց  239

«Մի տպավորիչ ու սիրուն հիշատակարան Դադիվանքից». Կարեն Մաթևոսյան

01:20 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Մի տպավորիչ ու սիրուն հիշատակարան Դադիվանքից». Կարեն Մաթևոսյան

Հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի տպավորիչ ու սիրուն հիշատակարան Դադիվանքից (ՄՄ 7232)։ Նախ, այն հետաքրքիր ընթերցանության նյութ է գրաբար իմացողների (թեկուզ սակավ իմացողների) համար, ուստի ես վերծանությունը չեմ գրում։ Հիշատակարանները սովորաբար սկսվում են Սուրբ Երրորդության փառաբանմամբ, այսպես կոչված՝ «Փառքով» (տեքստի առաջին Փառք բառից)։ Այստեղ էլ այն կա, բայց շատ հետաքրքիր է «Փ» տառի խաչակերպ գրությունը։

Հիշատակարան Դադիվանքից
Հիշատակարան Դադիվանքից
Տեղեկություններով հարուստ և ոգեշունչ շարադրանք է երկրորդ սյունակում։ Մի հետաքրքիր տեղ էլ կա առաջին սյունակի վերջում՝ հայերենում քիչ հանդիպող հատված երեք հաջորդական «ի» տառով (մեջտեղինը թվատառ՝ ի=20)։ Այստեղ 1684 թվականի նշումից հետո ասվում է ամսաթիվը՝ «յունիս ամսոյ. ի. ի. ի յերկիրս Ծարայ, որ կոչի Փոքր Սիւնիս…»։ «ի. ի.» այսինքն՝ 20-ին, երրորդ «ի»-ն արդեն հասկանալի է»։