Karevorinfo  Իրադարձություններ  225

Փրկարարները Երևանյան լճից կնոջ կիսաքայքայված դի են դուրս բերել

14:00 կիրակի, 06 հունիսի, 2021 թ.
Փրկարարները Երևանյան լճից կնոջ կիսաքայքայված դի են դուրս բերել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի ջրասուզակները հատուկ ճոպանների միջոցով դին դուրս են բերել լճից։ Դին կիսաքայքայված վիճակում է եղել:
     Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են մահացածի ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: