Karevorinfo  Համացանց  155

««Մեծ Թուրանի» կեղծ գաղափարը պետք է չկարողանա հաղթահարել Անդրկասպյան ավազուտները». Վարդան Ոսկանյան

10:10 կիրակի, 06 հունիսի, 2021 թ.
««Մեծ Թուրանի» կեղծ գաղափարը պետք է չկարողանա հաղթահարել Անդրկասպյան ավազուտները». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում, չնայած Բաքվի բռնապետի մանևրելու փորձերին, Ադրբեջանը հանդես է գալիս Թուրքիայի արբանյակի դերում կամ, այլ խոսքերով, այժմ հենց Անկարան է Բաքվի օպերատորը։
     Ըստ այդմ, ադրբեջանական նկրտումները ճնշելու նպատակով Հայաստանի ապագա ազգային իշխանությունը պետք է ձգտի իր ունեցած գործիքակազմի շրջանակներում սահմանափակել թուրքական ազդեցությունը բոլոր այն կետերում, որտեղ Երևանն ունի դրա նույնիսկ նվազագույն հնարավորությունը։
     Այս առումով հիմնական թիրախներից մեկը կարող է դառնալ Կենտրոնական Ասիան, որը թուրքական պատրանք «Մեծ Թուրանի» սիրտն է, որտեղ, սակայն, Հայաստանն ունի ավանդաբար հիանալի հարաբերություններ Թուրքմենստանի և կարող է այդպիսիք կառուցել Ուզբեկստանի հետ։
     Այլ խոսքերով, «Մեծ Թուրանի» կեղծ գաղափարը, պատկերավոր ասած. ոչ միայն պետք է ջարդուփշուր լինի Հայաստանի Սյունյաց լեռներում և հովիտներում, այլ նաև չկարողանա հաղթահարել Անդրկասպյան ավազուտները»: