Karevorinfo  Համացանց  243

«Կոկորդ մի՛ պատռեք․ շուտով սոխակի պես կդայլայլեք». Արշավիր Ղարամյան

21:10 շաբաթ, 05 հունիսի, 2021 թ.
«Կոկորդ մի՛ պատռեք․ շուտով սոխակի պես կդայլայլեք». Արշավիր Ղարամյան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին, քանի դեռ թափ է հավաքում իշխանության (այլ ոչ թե հայրենիքի փրկության) համար ապօրինի քարոզարշավը, Հայաստանի և Արցախի բախտը 2018 թվականի ապրիլից տնօրինող ոհմակի անդամները սկսել են միմյանց բառիս բուն իմաստով գզել և մահացու մեղադրանքներ հնչեցնել իրար հասցեի:
     Ո՛չ, «հարգարժան» մեծ ու փոքր կապիտուլյանտներ, կոկորդ մի՛ պատռեք․ շուտով կգա պահը, և դուք, թեև շնագայլեր եք, բայց սոխակի պես կդայլայլեք՝ այդ նպատակով ստեղծվելիք հատուկ օպերատիվ-քննչական խմբի աշխատակիցների առջև․․․
     Հատկապես ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ կազմաքանդման, մարտունակության անկման և, մանավանդ, Տավուշում 2020 թվականի հուլիսյան պրովոկացիոն գործողություններ սկսելուց՝ մինչև Սյունիքում և Գեղարքունիքում հայկական տարածքները անպաշտպան թողնելու երգացանկով այնքա՛ն եք ծլվլալու, որ համայն աշխարհին պարզ դառնա, թե ինչպես ելակով քայքայեցիք «Իսկանդեր» տիրապետող բանակը, ինչպես թուրքերի համար հնարավոր դարձրիք անմատչելի Շուշի զբոսնելով մտնելը, ինչպես, ի վերջո, «նոր պատերազմ» մղեցիք «նոր տարածքներում»։
     Երբ այդ շնագայլի ոհմակը ոռնալով երգի՝ մարդիկ կիմանան, թե դու՛, գլխավոր կապիտուլյանտ, ինչպես «ուղեղով կողմ դարձար հարթավայրը տալուն»։ Կիմանան նաև, թե ինչպես դու, «երեք միլիոն վարչապետից» թաքուն, մի քանի վայրկյանում առանց ձեռքերդ կտրելու՝ ստորագրեցիր կապիտուլյացիայի ակտը և առանց մի՛ կրակոցի, օրերի ընթացքում, թշնամուն հանձնեցիր Արցախի այն հատվածները, որը քառորդ դար առաջ ազատագրելիս՝ անձամբ ես էի մասնակցում կյանքի ու մահվան այդ ճակատամարտերին, որ Մայր Հայաստանը կապ ունենա Արցախի հետ, որ այսօր շուռնուխցին, խնածախցին կամ վարդենիսցին իրենց զգան ապահով»: