Karevorinfo  Իրադարձություններ  188

Սպանություն՝ Լոռու մարզում. սպանվածը 31-ամյա երիտասարդ է

18:50 շաբաթ, 05 հունիսի, 2021 թ.
Սպանություն՝ Լոռու մարզում. սպանվածը 31-ամյա երիտասարդ է

Այսօր՝ հունիսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 01։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք՝ ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասումով, զարկերակային արյունահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
     Բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ՝ 31-ամյա Տ. Դ.-ն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել մի քանի քաղաքացիների կողմից։

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 00։40-ի սահմաններում Սպիտակ քաղաքից դեպի Արևաշող գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից դանակով դիտավորությամբ Տ. Դունամալյանի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու հետևանքով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ