Karevorinfo  Իրադարձություններ  461

«Վերջին 3 տարիներին գրանցված աշխատատեղերի պատմական բացարձակ ռեկորդներ ենք սահմանել»․ Փաշինյան

18:20 շաբաթ, 05 հունիսի, 2021 թ.
«Վերջին 3 տարիներին գրանցված աշխատատեղերի պատմական բացարձակ ռեկորդներ ենք սահմանել»․ Փաշինյան

Այսօր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2018-ին իրենց թիմը կայացրել է ամենակարևոր և ամենաարագ որոշումներից մեկը. «Մենք որոշում կայացրինք բարեփոխել եկամտահարկի և շահութահարկի համակարգը։ Եռահարկ եկամտահարկի դրույքաչափը համահարթեցրինք, դարձրինք միասնական 23 %, և համաձայն որոշման մինչև 2023 թվականը մենք կունենանք 20 % եկամտահարկ, որը համահարթ է բոլոր չափերի աշխատավարձերի համար»,- ներկայացրեց նա։
     Փաշինյանի խոսքով՝ 2018-ի համեմատ մենք ունենք 85 հազարով ավելի գրանցված աշխատատեղ. «Մենք այդ որոշումից հետո 2018, 2019, 2020 թվականներին գրանցված աշխատեղերի Հայաստանի պատմական բացարձակ ռեկորդներ ենք սահմանել, ընդորում պատերազմից առաջ սեպտեմբերին՝ դա բացարձակ ռեկորդ էր բոլոր ժամանակների համար։ Պատերազմից հետո տեմպը մի փոքր անկում ապրեց, բայց հիմա նորից սկսում է վերականգնվել»,- ասաց Փաշինյանը։