Karevorinfo  Համացանց  112

«Ասացի՝ չանդրադառնամ այս հարցին, բայց չդիմացա». Անի Զախարյան

11:50 շաբաթ, 05 հունիսի, 2021 թ.
«Ասացի՝ չանդրադառնամ այս հարցին, բայց չդիմացա». Անի Զախարյան

Հասարակական-​քաղաքական գործիչ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասացի չանդրադառնամ այս հարցին, բայց չդիմացա։ Որոշ մարդիկ իբր վրդովվել են, որ ժողովուրդը մասնակցել է գինու փառատոնին։ Թե բա այն օրվա շոկային կադրերից հետո ինչ իրավունք ունեք պարզ մարդկային ժամանց ունենալու։ Ստոպ, պարապ քննադատներ։ Այս ժողովուրդը կրակը չի ընկել 30-ամյա այս քաղաքական իրողության ձեռքը, մարդիկ հոգնել են քաղաքական 30-ամյա ճգնաժամից և պարզ մարդկային հաճելի պահեր ապրելու, հետպատերազմական խելագարեցնող իրողությունից մի պահ կտրվելու պահանջ ունեն։ Անշուշտ, համավարակը դեռ չենք հաղթահարել և նման զանգվածային միջոցառումները այնքան էլ արդարացված չեն, սակայն որևէ պարապ քննադատ չփորձի ժողովրդին մեղադրել այն բանի մեջ, որ կարոտ է պարզ մարդկային հաճելի պահերի։ Դուք ի՞նչ գիտեք, թե այս պատերազմից հետո յուրաքանչյուրի հոգում ինչ ցավ կա, ինչ տառապանք։ Եվ ի՞նչ, պիտի մարդիկ չապրե՞ն։ Պիտի ապրեն, քեֆ անեն, բայց և գիտակցեն ինչ է կատարվում այսօր և ինչ է նշանակում ազգի սերուցք չքնաղ ջահելություն կորցնել, որոնցից յուրաքանչյուրը հայի գենի շարունակությունը կարող էր դառնալ, բայց ավաղ... Պիտի լիարժեք ապրենք ու ապրելով հաղթենք։ Այնպես որ, լցրեք բաժակները»։