Karevorinfo  Իրադարձություններ  171

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը

13:55 ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը

Խորհրդարանը հունիսի 4-ին գումարեց ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը:

Ներկայացնելով հիմնական կարգավորումները` Մխիթար Հայրապետյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ մանկավարժական բազային կրթություն ունենալը պարտադիր պահանջ է հանրակրթական ուսումնական հաստատությունում որպես ուսուցիչ աշխատելու համար: Օրենսդրական առաջարկով առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում` բուհերի առաջարկած կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը: Այսինքն` մանկավարժական բազային կրթություն չունեցող այն մասնագետները, որոնք ունեն մասնագիտական հմտություններ, կարող են անցնել պետական լիազոր մարմնի կողմից մշակվող կրթական ծրագիրը և հաղթահարելով մրցույթը` հնարավորություն ստանան դասավանդելու դպրոցում:

Հայրապետյանը պարզաբանեց, որ իրավիճակը հատկապես խնդրահարույց է բնագիտական մասնագիտությունների գծով. 2020-2021 թթ. մանկավարժական մասնագիտացում ունեցող որևէ բուհում ֆիզիկա մասնագիտություն ընտրող չի եղել: Նրա խոսքով` խնդիրն առկա է թե՛ բարձր լեռնային ու սահմանամերձ շրջաններում, թե՛ քաղաքային համայնքներում, ինչով պայմանավորված էլ` ճկուն կարգավորումների ներդրման անհրաժեշտություն կա:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը, կարեւորելով նախաձեռնության կարգավորումները, ընդգծեց, որ մասնագետի նշանակման և մրցույթին մասնակցելու խնդիրն առկա է ողջ հանրապետությունում: Հովսեփյանի համոզմամբ` կարճաժամկետ ծրագրերով փորձ է արվել խնդիրը կարգավորելու, սակայն երկարաժամկետ լուծման կարիք կա:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը: