Karevorinfo  Համացանց  116

«Պետության հուղարկավորության մասնակիցները խառնիճաղանջ տրամադրություններ ունեն». Նարինե Դիլբարյան

17:45 ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
«Պետության հուղարկավորության մասնակիցները խառնիճաղանջ տրամադրություններ ունեն». Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախընտրական մեկնարկին հևիհև մոտեցող Հայաստանի իրավիճակի զգայական-իմացական դրվագներ՝ Հայաստանի Հանրապետությունում կազմալուծվել է ԱԳՆ ղեկավար կազմը հրաժարական է ներկայացրել՝ որոշելով դիտորդի կարգավիճակով հետևել պետության կազմաքանդմանը, հեռացող, բայց վերարտադրման տենչացող ԱԺ նիկոլաքայլական փոխխոսանկը «իդիոտ/կա» է անվանում իր նախկին գործընկերոջը, Դոստոևսկին, թերևս կանվանափոխեր իր հայտնի վեպը՝ ռուսերենում տարածված, սակայն հայերենին լիովին խորթ այս բառի նման տխեղծ կիրառման համար, ամեն ոք աշխարհն իր պատուհանից է տեսնում, ըստ իր բարոյականության, դրա համար էլ նման բառի օգտագործման համար ներողություն չի խնդրում և քաղաքական մեղադրանքներ է ներկայացնում ընդդիմախոսին՝ ոչ քաղաքական բառապաշարի որակում կիրառելուց հետո, նրա մյուս գործընկերը լրագրողից բջջային հեռախոս է խլում, վերադարձնում ժամեր անց, ոստիկանությունը անձնվեր պաշտպանում է օրվա իշխանությանը, իսկ քրեական պարզաբանումները և քաղաքի կենտրոնում մահափորձ-մարդասպանությունը դառնում են իրական փաստ, հայ-ադրբեջանական սահմանի պահպանությունը փորձում են դարձնել միջազգային հանրության խնդիր, երբ դա պետության առաջնային գործառույթն է, հայ զինվորների մասունքները անհասկանալի պայմաններում անտրամաբանական նկատառումներով հայտնվում են անպատշաճ, իսկ իրականում անբարո պահպանման վիճակում, դրա համար առողջապահության նախարարը ներողություն է խնդրում ու շարունակում առաջ ընթանալ, ԱԱԾ քաոսային ընթացքը դյուրացնում է տարատեսակ գործակալների ցանցային աշխատանքը, Սյունիքում հայ հովվին ադրբեջանցիները հալածում են, նվաստացնում, իսկ ՀՀ քաղաքացիների մի մասը հառաչում և իրեն «մխիթարում» է՝ «երկիրը երկիր չի», այսպիսով արդարացնելով իր անտարբեր անճարակությունը հայրենիքի ու պետության ջախջախման գործողության հանդեպ, «հանճարեղ գերեզմանափոր» կոչված վարչապետի պաշտոնակատարի ժամանակներն են, պետության հուղարկավորության մասնակիցները խառնիճաղանջ տրամադրություններ ունեն, բայց ոմանք դիմադրում են......»: