Karevorinfo  Միջազգային  155

Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել Քաբուլի միջազգային օդանավակայանը

10:43 ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել Քաբուլի միջազգային օդանավակայանը

Թուրքիան համաձայնել է իր վերահսկողության տակ վերցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը` սեպտեմբերի սկզբին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո, հաղորդում է National-ը:

Գործարքը կապված է Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անորոշ ապագայի հետ՝ Աֆղանստանի մայրաքաղաքում բռնությունների վերջին ալիքից հետո:
     Օդանավակայանը որպես մուտքի կարևոր կետ է դիտվում միջազգային հանրության համար, որը ձգտում է պահպանել դիվանագիտական ներկայությունն Աֆղանստանում:
     Տեղական պաշտոնյաները National-ին հայտնել են, որ մտավախություն կա, որ Աֆղանստանի կառավարությունը կարող է պատասխանատվություն ստանձնել միջազգային ավիափոխադրումների համար:
     «Փորձի բացակայության պատճառով՝ միայն աֆղանցիների մասնակցությամբ օդանավակայանները կառավարելու հնարավորություն չունենք, ինչպես նաև ֆինանսական հնարավորություններ չունենք մասնավոր կապալառուների ներգրավման համար»,- ասել է պաշտոնյաներից մեկը:
     Մայիսին շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին հայտարարել էր, որ բանակցություններ են ընթանում ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ այն մասին, թե ինչպես լավագույնս երաշխավորել օդանավակայանի անվտանգությունը:
     Թուրքական զորքերն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում տեղակայվում են 2003 թվականից, սակայն չեն մասնակցում ռազմական գործողություններին։