Karevorinfo  Համացանց  279

«Բոյ տալով երկուսի մարմիններն էլ կարողացել էին հանել. հայի երկու տեսակ կա». Դավիթ Թորոսյան

01:10 ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
«Բոյ տալով երկուսի մարմիններն էլ կարողացել էին հանել. հայի երկու տեսակ կա». Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ընթացքում մի օր, երբ Հարությունագոմերում էինք, ընկերս՝ գումարտակի հրամանատար մայոր Ասրյանը, մեղրաձորցի կամավորական Կարենը ու ևս երկու հոգի, ում չէի ճանաչում ու, ցավոք, անունները չգիտեմ, մի քանի ժամ էր «տեղ էին գնացել»։ Դուրս էին եկել մինչև իմ այնտեղ հասնելը և թե՛ ռադիոկապով, թե՛ բջջային կապով անհասանելի էին մոտ 2-3 ժամ․ պարզ էր, խնդիր էին կատարում և անջատել էին, որ չխանգարի։ Ի վերջո, ռադիոկապին պատասխանեցին, ասելով, որ արդեն հետ են գալիս։ Սովորաբար Ասրյանի դեմքին հաճախ ժպիտ չես տեսնի, իսկ այդ պահին դեմքին ժպիտ ու ջղայինությունը միախառնվել էին։ Չդիմացա, հարցրի, ուր էին գնացել, ինչ խնդիր էին կատարում ու ինչու էր այդ հոգեվիճակում։ Պարզվեց գնացել էին մեր զոհված տղերքից երկուսի մարմինները հանելու, արդյունքում «բոյ տալով երկուսի մարմիններն էլ կարողացել էին հանել», իսկ «ժպիտի» պատճառը այն էր, որ երկու ծնող ևս կարա գոնե իրա տղու վրա լացի(բառացի մեջբերում եմ իր խոսքերը)։
     Ինչու հիշեցի այս օրը, որովհետև հայի երկու տեսակ կա փաստորեն, մեկը, որ բոյի մեջ են մտնում հանում մեր տղերքի դիակները, մյուսը, որ մեր տղերքի մարմիններին ցուցաբերում է արդեն ձեզ հայտնի խայտառակ մոտեցումը։ Նման անմարդկային վերաբերմունք ցուցաբերողներին մաղթում եմ, որ իրենց մահից հետո անգերեզման մնան»։