Karevorinfo  Իրադարձություններ  556

«Ձեր գերիներին պահանջեք Մակրոնից». հայ գերիների վերադարձի համար Մոսկվա մեկնած պաշտոնյաները վերադարձել են ձեռնունայն

19:35 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
«Ձեր գերիներին պահանջեք Մակրոնից». հայ գերիների վերադարձի համար Մոսկվա մեկնած պաշտոնյաները վերադարձել են ձեռնունայն

Մոսկվայում ավարտվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանի, սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանի, Արցախում Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովի մասնակցությամբ կայացած հանդիպումն Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով։

168.am–ի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում հայկական կողմին հիշեցրել են, որ Արցախում խաղաղապահ առաքելությունը ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը, գերիների հարցով ակտիվորեն աշխատում է ռուսական կողմը, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գերիների հարցով բանակցելու փոխարեն՝ Փարիզում աջակցություն է խնդրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից։

Ըստ կայքի տեղեկությունների՝ այս հանդիպման արդյունքում գեթ մեկ գերու վերադարձի հարց հնարավոր չի եղել լուծել և, ինչպես Մուրադովը, այնպես էլ հայկական կողմի ներկայացուցիչները Հայաստան են վերադարձել ձեռնունայն։

«Դե փորձեք Մակրոնից էլ պահանջել ձեր գերիներին»,- ասվել է հայկական կողմին։