Karevorinfo  Իրադարձություններ  596

Մանե Գևորգյանը 2020-ին պարգևատրվել է 3,7 մլն դրամով

19:25 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Մանե Գևորգյանը 2020-ին պարգևատրվել է 3,7 մլն դրամով

Մանե Գևորգյանն, ով 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար, 2020-ին ստացել է ավելի քան 3,7 մլն դրամ պարգևավճար։ Այս մասին տեղեկանում ենք Մանե Գևորգյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 8,00, այսինքն՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է 529 120 դրամ: Հետևաբար՝ Գևորգյանի տարեկան աշխատավարձը կազմում է 6 349 440 դրամ:

Հայտարարագրում Գևորգյանը՝ որպես աշխատանքի վարձատրություն, նշել է 10115921 դրամ, այսինքն՝ 2020-ի ընթացքում պարգևատրվել է 3766481 դրամով: