Karevorinfo  Իրադարձություններ  281

Նուր-Սուլթանում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը

16:00 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Նուր-Սուլթանում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը

Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Մեր երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը հիմնված են ավանդույթների վրա,- ասել է Ղազախստանի նախագահը:

- Բնականաբար, շահագրգռված ենք, որ այս համագործակցությունը տեղում չմնա, այդ իսկ պատճառով մեր երկրների կառավարությունները ու համապատասխան գերատեսչություններն աշխատում են, որ հասնեն այդ նպատակին:

Մենք աշխատում և համագործակցում ենք կարևոր ինտեգրացիոն կառույցում՝ Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ անդամ ենք, սերտ փոխգործակցում ենք ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ կառույցներում: Կարծում եմ՝ այս ամենը պետք է ունենա դրական շարունակություն»:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ինձ համար Ղազախստան այցը մշտապես ինչ-որ առումով այց է բարեկամներին: Ինչպես նշեցիք՝ մեր ժողովուրդները, իսկ վերջին տարիներին նաև՝ պետություններն ունեն խոր և դեպի հեռավոր անցյալը գնացող հարաբերություններ:

Համաձայն եմ, որ մեր երկրների փոխգործակցության ներուժը մեծ է: Չնայած մեր պետությունները ֆիզիկապես իրարից գտնվում են որոշակի հեռավորության վրա, բայց 21-րդ դարում առևտրի, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ մեր երկրները դառնում են շատ ավելի մոտ: Անշուշտ, համագործակցության հնարավորությունների ծավալը շատ մեծ է՝ կրթական, նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման ոլորտներ...Կցանկանայի, համագործակցությունը շատ ավելի խոր և ընդգրկուն լինի»:

Կցանկանայի մեր երկու երկրների միջև շատ ավելի խոր և ընդգրկուն համագործակցություն տեսնել. Նուր-Սուլթանում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը