Karevorinfo  Իրադարձություններ  442

«Քոչարյանի դաշինքի առաջին կինը խոսում է բարոյականությունից»․ Վահագն Ալեքսանյան

14:10 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
«Քոչարյանի դաշինքի առաջին կինը խոսում է բարոյականությունից»․ Վահագն Ալեքսանյան

«Ինձ ևս բավականին սարսափեցրել ու ընկճել է տեսարանը՝ կապված զինծառայողների աճյունների հետ, և ես նույնպես գտնում եմ, որ բոլոր պատասխանատուները պետք է կրեն պատասխանատվություն։ Շատ լավ է, որ կա հարուցված քրեական գործ և այդ ամենը կարժանանա նաև իրավական գնահատականի»,- այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Պատգամավորը, շարունակելով միտքը, անդրադարձավ նախկինում «Իմ քայլը» խմբակցության, այժմ արդեն անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթին․ «Չեմ կարող չանդրադառնալ նրան, թե ինչպես են քաղաքական որոշ ուժեր փորձում քաղաքական կապիտալ կառուցել այս ամենի վրա․․․ Քոչարյանի դաշինքի առաջին կինը՝ տիկին Գրիգորյանը, խոսում է բարոյականությունից ու պատասխանատվությունից, ում քաղաքական ուժի ղեկավարի օրոք, հենց այս դահլիճում տեղի է ունեցել սպարապետի սպանություն»։

Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանն այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, խստորեն դատապարտեց, սահմռկեցուցիչ և հակաբարոյական համարեց Աբովյանի դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակներում պահվող զինվորների դիերի դեպքը։