Karevorinfo  Համացանց  412

«Մարդը ճանաչել է, որ Տավուշում Ղազախի «օկուպացիա» կա». Ստյոպա Սաֆարյան

18:30 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
«Մարդը ճանաչել է, որ Տավուշում Ղազախի «օկուպացիա» կա». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի բանակցային պատմության մեջ աննախադեպ ցածր նշաձողով բանակցված և ցավոք Հայաստանի կողմից Ռոբերտ Քոչարյանի շուրթերով «այո» ասված Մեղրիի տարբերակը... Հոկտեմբերի 27-ից հետո մինչև Քի Վեսթ այն մի շարք մոդիֆիկացիաներ ունեցավ, այդ թվում՝ Մասիս սարը ներառող տարբերակ և այլն։ Ու այս տարբերակը կարդալուց հետո պետք է հասկանալի դառնա թե Իլհամն ինչու է Տավուշի/Ղազախի շրջանի գյուղերի ու «Զանգեզուրի միջանցքի» հարցը փորձում դնել պարտված Հայաստանի սեղանին ու ինչու են դրա մասին աղմկում հենց քոչարյանականները... Որովհետև մեկ անգամ ասող է եղել, որ այն «տալու ենթակա է» ու այն քննարկվող փաթեթի մեջ է... Միակ փաստաթուղթն է, որն օրակարգ է բերել նաև անկլավների հարցը։ Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի օրոք բանակցություններում այդ հարցերն օրակարգ չեն բերվել ու դրանք Հայաստանը չի լեգիտիմացրել որպես փաթեթի խնդիր... Զորքերը դուրս բերել Ղազախի տարածքից... Ղազախի «օկուպացված» տարածքները հանձնել... Միակը Քոչարյանն է եղել... Մարդը ճանաչել է, որ Տավուշում Ղազախի «օկուպացիա» կա... Բա, իհարկե, բանավեճի չի գա...»: