Karevorinfo  Իրադարձություններ  445

«6 հոգանոց խումբ է ժամանել՝ ինձ սպանելու համար». Մոնախ

00:45 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
«6 հոգանոց խումբ է ժամանել՝ ինձ սպանելու համար». Մոնախ

Մոնախ մականունով հայտնի Արթուր Եպիսկոպոսյանը հայտարարել է, որ ստացել էր հատուկ հանձնարարություն, որպեսզի Սյունիքի մարզից տարհանի Իջևանի գնդի հրամանատար Ղազարյան Թաթուլի, փոխհրամանատար Օհանյան Արմենի, շտաբի պետի և մյուս տղաների դիակները: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է նա։

Նրա փոխանցմամբ՝ նա մեկնել է Խնձորեսկ, բայց նախապես հաստատել էր ամբողջ պլանները Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ծառայությունների հետ:
     Ըստ նրա՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը տարածում է կեղծ տեղեկություն՝ պնդելով, որ հենց նա է ձախողել Արցախում Հարավային ուղղության պաշտպանությունը:

«Ես Փիլոյանին նվիրել էի դանակ, քանի որ նա խոսք էր տվել, որ ստանալու եմ զենք և գնալու եմ Խուդա Աֆարինի կամուրջը պայթեցնեմ ու հանեմ, բերեմ դիակները: Իջևանի բրիգադի սպանության պատասխանը դու ես տալու: Այս մարդիկ կոտորել են մեր գնդերը, կոտորել են մեր հրամանատարներին», - շեշտել է նա:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա նաև տեղեկացրել է, որ Երևան է ժամանել 6 հոգանոց խումբ՝ իրեն սպանելու նպատակով։ Վերջինը ակնարկել է, որ «խմբին կանչել է Աննան» (նկատի ունի Փաշինյանի կնոջը- խմբ.)։

«Կանչի Աբազին՝ քեզ օպերատիվ տեղեկությունները կներկայացնի»,- դիմելով Փաշինյանին հայտարարել է Մոնախն ու նշել, որ թեև նրանք զինված են, իսկ ինքը՝ ոչ, բայց դեռ ապագան ցույց կտա՝ ով ում կվերացնի։